13:23 15.04.2022
Կառավարության այսօրվա նիստում խոսելով «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» հաստատման մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բնակարանների ռենովացիայի ծրագրի մեկնարկի մասին: Այդ ծրագիրը մի քանի նպատակ է հետապնդում:
«Խորհրդային միության ժամանակներից հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնակարաններ, որոնց մի հսկայական մասը ուղղակի չի օգտագործվում և լքված տարածքի կարգավիճակ ունի։ Երկրորդ խնդիրը հետևյալն է՝ այս ընթացքում հանրապետությունում կտրուկ մեծացել է վարձով բնակարանների պահանջարկը և աճել են գները։ Բացի դրանից՝ անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների գործերի առնչությամբ, և մենք մտածել ենք հետևյալը, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում մեր քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել և վերակառուցել իրենց բնակարանները՝ պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը կօգտագործվի բնակարանի էներգախնայողության համար»,- ասաց Փաշինյանը։
«Մենք ակնկալում ենք նաև, որ այս վարկային ծրագրերով քաղաքացիներն իրենց բնակարանների չօգտագործվող մասը կարողանան վարձով տալ, նաև տուրիզմի բնագավառում առաջարկ ձևավորել։ Ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաև պոտենցիալ աշխատատեղերով կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին, եթե չկարողանան գնալ արտագնա աշխատանքի»,- ասաց Փաշինյանը։
«Առաջին փուլով 10.000 այդպիսի վարկ կտանք և կգնահատենք հետագա ընթացքը։ Եթե մենք տեսնենք՝ մեկ տարվա արդյունքներով մեր թիրախային նպատակներին հասել ենք, այս ծրագիրը կարելի է դարձնել շարունակական: Մենք հույս ունենք, որ սրանով էական ներդրում կանենք և՛ բնակարանների, և՛ տնտեսության, և՛ փոքր բիզնեսի, և՛ աղքատության հաղթահարման գործում»,- նշեց վարչապետը:
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...
22:12 01.05.2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...