Հոգեբանը պատմել է չափից շատ քնելու պատճառների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Հոգեբանը պատմել է չափից շատ քնելու պատճառների մասին

10:54 17.04.2022

Հոգեբան  Էլդար Օսիպովը բացատրել է քնի որակի և հոգեկան առողջության կապը.Քնի որակի խախտումն ազդում է ոչ միայն ֆիզիկական, այլև  մարդու հոգեկան աշխարհի վրա։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 16-ին, հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել է հոգեբան Էլդար Օսիպովը։Հոգեբանության տեսանկյունից  երկար քունը մի ախտանիշ է, որը  ցույց է տալիս, թե ինչ է կատարվում մարդու հետ, նրա հոգեկան միջավայրը։ Որպես ախտանիշ՝ սա դիտարկվում է իրականությունից փախուստի համատեքստում»,- ասել է նա։

Փորձագետը նշել է, որ որոշ հոգեբանական մոտեցումներ առավոտյան  արթնանալու դժկամությունը բացատրում են  որպես «խորհրդանշական մահ», որը մատնանշում է մարդու՝ իր կյանքի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտությունը և այն կորցնելու վախը։ Չափազանց շատ քնելը օգնում է պայքարել անհանգստության դեմ, քանի որ քնի ժամանակ նա, այսպես ասած, ազատվում է իրականության պատասխանատվությունից։

Օսիպովի խոսքով՝ անկողնուց վեր կենալու դժկամությունը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ մարդ նոր օրվանից ոչ մի հաճելի իրադարձություն չի սպասում։

«Այդպիսի տագնապի  արդյունքը սեփական կյանքից դժգոհությունն է։ Հայտնաբերվում են այնպիսի  խորը դեպրեսիաներ, նևրոտիկ վիճակներ, երբ մարդը չի հասկանում, թե ինչն է սխալ, ինչն իրեն դուր չի գալիս կյանքում և ինչու է  իրեն վատ է զգում»,- եզրափակել է նա:

Ի դեպ Մեծ Բրիտանիայի առաջատար փորձագետ Գրեգ Փոթերի համոզմամբ   քնի պակասը խանգարում է ուղեղի աշխատանքին, ինչը հանգեցնում է ուշադրության, հիշողության հատկությունների թուլացման և վատ տրամադրության։ Նա ընդգծել է, որ չափահաս մարդուն անհրաժեշտ է քնել օրական յոթից ինը ժամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP