Լվովի հրթիռակոծությունը, Լուգանսկում փողոցային մարտերը, Ուկրաինա վերադարձողները․ ռազմական գործողությունների 54-րդ օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Լվովի հրթիռակոծությունը, Լուգանսկում փողոցային մարտերը, Ուկրաինա վերադարձողները․ ռազմական գործողությունների 54-րդ օրը

12:53 18.04.2022

Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում արդեն 54 օր։ Դրանք առավել ինտենսիվ են երկրի արևելքում, սակայն տեղեկություններ են ստացվել նաև Ուկրաինայի արևմտյան Լվով քաղաքի հրթիռակոծության մասին։ Լվովի քաղաքապետը հայտնել է քաղաքին հասցված 5 հրթիռային հարվածի մասին։ Տեղում աշխատող BBC-ի լրագրողները հաղորդում են, որ Լվովի արևմտյան հատվածում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, առնվազն հինգ պայթյուն է լսվել, որոնց նախորդել են օդային տագնապի ազդանշաններ։

Հաղորդվում է նաև այլ քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևին հասցված հարվածների մասին։

Ռազմական գործողությունների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Ռուս հակառակորդը շարունակում է հրթիռակոծել և ռմբակոծել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները։ Սլոբոժանսկի ուղղությամբ ռուս հակառակորդը շարոնակում է մասնակի շրջափակված պահել Խարկովը։ Հակառակորդը իր հիմնական ջանքերը կենտրոնացրել է Լիման, Կրեմեննայա, Պոպասնայա և Ռուբեժնոյե բնակավայրերի վրա՝ փորձելով լիակատար վերահսկողություն հաստատել Մարիուպոլ քաղաքի նկատմամբ», – հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը։

Մարիուպոլի շրջափակումը շարունակվում է։ Այնտեղ գտնվող ուկրաինացի զինվորականներն անտեսել են զենքերը վայր դնելու ռուսական կողմի վերջնաժամկետը։ Ուկրանայի վարչապետի խոսքով՝ Մարիուպոլում մնացած ուկրաինացի զինվորականները կկռվեն մինչև վերջ։ Միևնույն ժամանակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտնել են վերջին մեկ օրում Մարիուպոլից 421 մարդու տարհանելու մասին։

Հաղորդվում է նաև Լուգանսկի շրջանում ընթացող մարտերի մասին։ Ըստ Լուգանսկի մարզի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայի՝ ռուսական զորքերը մտել են Կրեմեննայա քաղաք, փողոցներում մարտեր են ընթանում:

Մինչ այդ Ուկրաինայի իշխանությունները Լուգանսկի շրջանի բնակիչներին հորդորել էին անհապաղել տարհանվել՝ նշելով, որ առաջիկա շաբաթը ծանր է լինելու, և հնարավոր է, սա բնակիչներին փրկելու վերջին հնարավորությունն է։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել՝ հայտնելով, որ Զապորոժյեի շրջանում ուկրաինական կողմը «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրով հարվածել է խաղաղ բնակիչների ֆերմերային տնտեսությանը։

ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ուկրաինական կողմից 9 անգամ գնդակոծվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը, խաղաղ բնակիչների շարքում կա 2 վիրավոր։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ օրում գնդակոծել են Դոնեցկի տարածքը 34 անգամ, վիրավորվել է 5 խաղաղ բնակիչ, վնասվել է 35 տուն և քաղաքացիական ենթակառուցվածքի 2 օբյեկտ։

Ռազմական գործողությունների մասին տեղեկություններ է հաղորդել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օդային տեղաղկայման գերճշգրիտ հրթիռներով գիշերվա ընթացքում ոչնչացվել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ։ Ռուսական հրետանային ստորաբաժանումները գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի 315 օբյեկտների։ Հակաօդային պաշտպանության միջոցներով օդում խոցվել է ուկրաինական 3 ռազմական ինքնաթիռ։ Նաև օդում խոցվել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք», – ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Չնայած Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին՝ շաբաթ օրը Լեհաստանից Ուկրաինա է մուտք գործել գրեթե 22 հազար մարդ, ինչը գերազանցել է այդ օրը երկիրը լքողների թիվը։ Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ ընդհանուր առմամբ, Ուկրաինա է վերադարձել շուրջ 650 հազար մարդ։ Իսկ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինան լքել է գրեթե 5 միլիոն մարդ։ 7 միլիոնից ավելի մարդ տեղահանվել է երկրի ներսում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP