15:34 18.04.2022
Ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ խնդրելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նրա տեսաուղերձը երկուշաբթի հրապարակել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
«Ես՝ Վիկտոր Վլադիմիրովիչ Մեդվեդչուկս, ցանկանում եմ դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ խնդրելով, որ ուկրաինական կողմն ինձ փոխանակի Մարիուպոլի պաշտպանների և այն բնակիչների հետ, որոնք այսօր այնտեղ են և հնարավորություն չունեն անվտանգ կերպով դուրս գալ հումանիտար միջանցքներով»,- ասել է նա Ուկրաինայի անվտանգության ծառայության Telegram ալիքում հրապարակված կոչում։
Գերատեսչության մամուլի ծառայությունը պնդում է, որ տարբեր գնահատականներով՝ Մարիուպոլում «մնում է մոտ 120 հազար խաղաղ բնակիչ», ինչպես նաև «Ազով» գումարտակի զինյալները և 36-րդ ծովային բրիգադի զինծառայողները։
Ապրիլի 12-ին Զելենսկին հայտարարել էր Մեդվեդչուկի ձերբակալության մասին և հրապարակել նրան նման մի տղամարդու լուսանկարներ՝ ձեռնաշղթաներով։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահն առաջարկել էր նրան փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ։
Ավելի ուշ Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, մի քանի տեսաուղերձ էր ձայնագրել, որտեղ նշել էր, որ իր ամուսնուն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։ Նա Պուտինին խնդրել է օգնել ամուսնու փոխանակման հարցում։ Նա նաև դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդին։ Նա նաև դիմել էր գերի ընկած բրիտանացիների հարազատներին՝ խնդրելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին խնդրել փոխանակել նրանց իր ամուսնու հետ։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...