ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի քրոջ պնդմամբ՝ եղբորը խոշտանգումների են ենթարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի քրոջ պնդմամբ՝ եղբորը խոշտանգումների են ենթարկել

16:54 30.07.2018

Ռուսաստանի կալանավայրերից մեկում մահացել է 33-ամյա Գոռ Հովակիմյանը: Նրա քույրը՝ Անի Սիմոնյանը, դեպքի հետ կապված, նամակ է ուղարկել Novayagazeta կայքի խմբագրություն՝ խնդրելով դեպքին հանրային հնչեղություն տալ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, Անի Սիմոնյանը նամակում գրել է, որ իր եղբայրը խոշտանգվել և սպանվել է, սակայն քրեական գործ չի հարուցվել: Կալանավայրի ղեկավարությունն էլ փորձել է թաքցնել հարազատներից մահվան փաստը:

«Երկար ժամանակ որևէ տեղեկություն չկար Գոռի մասին, սովորաբար նա ամսվա մեջ մեկ անգամ զանգահարում էր: Շատ էինք անհանգստանում, հուլիսի 11-ին զանգահարեցինք կալանավայր, և մեզ փոխանցեցին, որ նա առողջ է, նրա հետ ամեն ինչ կարգին է: Քանի որ մայրս շատ անհանգիստ էր, հաջորդ օրը գնաց կալանավայր և տեսակցություն խնդրեց, նոր միայն այդ ժամանակ ասել են, որ նա մահացել է հուլիսի 6-ին: Այսինքն՝ մահվանից 6 օր էր անցել, սակայն ընտանիքին ոչինչ չէին ասել»,- գրել է Անի Սիմոնյանը:

Նա պնդում է, որ կալանավայրի ղեկավարությունը թաքցրել է Գոռի մահվան փաստը, որպեսզի դին ճանաչվի չպահանջված և հուղարկավորվի՝ առանց հարազատներին հանձնելու, մահվան իրական պատճառն էլ չբացահայտվի:

Դիահերձարանում հարազատները տեսել են խոշտանգման, էլեկտրաշոկերի բազմաթիվ հետքեր Գոռի մարմնի վրա, ոտքերի և ձեռքերի մատները կոտրված:

«Մարմնի վրա ողջ տեղ չի եղել, միայն դեմքին ձեռք չեն տվել»,- նշել է Անի Սիմոնյանը:

Ընտանիքի անդամները խնդրել են դիահերձման արձանագրության պատճենը, սակայն նրանց մերժել են՝ ասելով, որ դատախազն ու դատական փորձագետը ստորագրել են: Որպես մահվան պատճառ նշված է երկկողմ թոքաբորբը:

Գոռ Հովակիմյանը դատապարտված է եղել 8 տարվա ազատազրկման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP