Պուտինը հայտնել է արևմտյան պատժամիջոցների բլիցկրիգի ձախողման և ՌԴ-ում գնաճի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Պուտինը հայտնել է արևմտյան պատժամիջոցների բլիցկրիգի ձախողման և ՌԴ-ում գնաճի մասին

19:15 18.04.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքին չի հաջողվել պատժամիջոցների միջոցով կործանել ռուսական ֆինանսական համակարգը, տնտեսական բլիցկրիգի ռազմավարությունը ձախողվել է։ «РИА Новости» գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հայտնել է, որ պատժամիջոցների հետևանքով գների բարձրացում և տնտեսական իրավիճակի վատթարացում է տեղի ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Իսկ ռուսական մանրածախ շուկան կարճատև աժիոտաժից հետո կարգավորվել է, մանրածախ ցանցերում պաշարները վերականգնվում են, ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանում գնաճի տեմպերն ավելացել են։

«Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Ռուսաստանում սպառողական գները զգալիորեն աճել են՝ 9,4 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով ապրիլի 8-ի դրությամբ գնաճը կազմել է 17,5 տոկոս։ Հրավիրում եմ կառավարության իմ գործընկերների, Կենտրոնական բանկի ուշադրությունը։ Մենք շատ լավ գիտենք, որ սրանք շատ բարձր արժեքներ են։ Մարդիկ դա զգում են իրենց ընտանեկան բյուջեի վրա, զգում են, թե ինչպես են բարձրացել գները։ Հարկավոր է աջակցել մեր քաղաքացիներին, օգնել նրանց հաղթահարել գնաճի ալիքը»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Ըստ Պուտինի՝ իրական եկամուտների աճի ապահովման համար առանցքային պայմանը նոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումն է, տնտեսական դինամիկայի ուժեղացումը, արդյունաբերության և այլ ոլորտների զարգացումը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից հետո արևմտյան երկրները լայնամասշտաբ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք առնչվում են ֆինանսական և բանկային ոլորտին, տնտեսությանը, տարբեր բարձր տեխնոլոգիական ապրանքների ներմուծմանը և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP