19:54 18.04.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մատտի Մաասիկասին է փոխանցել ԵՄ անդամակցության լրացված հարցաթերթիկը՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, փոխանցում է Корреспондент պարբերականը։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ այսօր իր երկրի՝ Եվրամիություն մտնելու փուլերից մեկն է, և դրան ձգտում է ուկրաինացի ժողովուրդը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցաշարը Վոլոդիմիր Զելենսկիին էր փոխանցել ապրիլի 8-ին Կիև կատարած այցի ժամանակ։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ ղեկավարությանը՝ հարցաթերթի տրամադրման հարցում օպերատիվ աշխատանքի համար։
«Սա կարևոր ազդանշան է։ Մենք հավատում ենք, որ կստանանք աջակցություն և կդառնանք անդամակցելու թեկնածու։ Դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը։ Մենք շատ ենք հավատում, որ այս ընթացակարգը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում, և դա դրական կլինի մեր ժողովրդի պատմության համար՝ հաշվի առնելով այն գինը, որը նա վճարեց անկախության և ժողովրդավարության ճանապարհին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Մաասիկասը նշել է, որ իրեն զգում է մի թիմի անդամ, որն աշխատում է Ուկրաինայի կողմից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ։ Նա նշել է, որ այս գործընթացն ընթանում է Ուկրաինայի համար շատ ծանր իրավիճակում, սակայն բոլորն են զգում այս պահի կարևորությունն ու նշանակությունը։
Մաասիկասի խոսքերով՝ հարցաթերթիկում Ուկրաինայի պատասխանները շատ արագ կվերլուծվեն։
Ուկրաինան ակնկալում է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերել հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստի հանդիպման ժամանակ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Ուկրաինան լրացրել է Եվրամիությանն անդամակցելու հայտը։ Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվայի՝ դա ելակետ կդառնա Եվրամիության համար՝ Ուկրաինային միության կազմում ընդունելու մասին որոշում կայացնելիս։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...