Երթևեկությամբ ծանրաբեռնված ավտոաճանապարհներին «դրիֆտ անելը» խուլիգանություն է. դատարանը հաստատեց դատախազության մոտեցման իրավացիությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Երթևեկությամբ ծանրաբեռնված ավտոաճանապարհներին «դրիֆտ անելը» խուլիգանություն է. դատարանը հաստատեց դատախազության մոտեցման իրավացիությունը

18:16 20.04.2022

2019թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կ. Խալաթյանն իր քրոջ անվամբ հաշվառված՝ «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմե­րուկում, մոտ երկու րոպե ավտոմեքենան վարել է օղակաձև խաչմերուկի շրջանում՝ ան­կա­նոն արագությամբ, ուղղություններով և կտրուկ արգելակումներով, ինչպես նաև կողային դիրքով՝ երկու անիվների վրա՝ այդ կերպ ոտնահարելով համակեցության ընդհանուր կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևո­րելով հասարակության անդամների, երթևեկության մասնակիցների նկատմամբ, վերջիններիս շրջանում ստեղծելով վախի և տագ­նապի զգացողություն: Այդ արարքների հետևանքով խաթարվել է բնականոն երթևեկությունը:

Դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ, որով իրականացված նախաքննության ընթացքում երկու անձի, այդ թվում նաև Կ. Խալաթյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրելով և համակցության մեջ գնահատելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն ու գործի փաստական տվյալները, գտել է, որ Կ. Խալաթյանը իր վարած ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմե­րուկում կատարած գործողություններով դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Այսինքն՝ այդ գործողությունները դատարանը որակել է իբրև խուլիգանություն և 2021թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ (ԵԴ/1039/01/20) Կ. Խալաթյանին ճանաչել մեղավոր իրեն մեղսագրված արարքում: Մյուս ամբաստանյալին դատարանը ճանաչել է անմեղ, քանի որ հաստատված չի համարել նրա մասնակցությունը կատարված հանցագործությանը:

Պաշտպանության կողմը, չհամաձայնելով հատկապես Կ. Խալաթյանի արարքները խուլիգանություն որակելու առաջին ատյանի դատարանի տված իրավական գնահատականին, այդ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ ամբողջությամբ համաձայնելով Առաջին ատյանի դատարանի արտահայտած դիրքորոշմանը: Այնուհետև դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2022թ. ապրիլի 2-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելը մերժելու մասին:

Այսպիսով՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Վերջինս, ըստ էության, ունի ուղղորդիչ և կարևոր նշանակություն նմանատիպ այլ քրեական գործերի համար և հիմնավորում է դատախազության այն անխախտ մոտեցումը, որ ավտոմեքենայով ճանապարհներին կատարվող նմանատիպ արարքները, որոնք հանրությանը հայտնի են առավելապես որպես «դրիֆտ անել», միանշանակ պարունակում են քրեական օրենքով արգելված խուլիգանության հատկանիշներ և պետք է արժանանան հենց նման որակման:

Ելնելով վերոգրյալից՝ հատկապես երիտասարդ վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին, դրանց հանգուցային և երթևեկության մասնակիցների առատությամբ առանձնացող գոտիներում նմանատիպ արարքներ կատարելուց, քանի որ դրանք հանգեցնելու են քրեական պատասխանատվության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP