Կայացել է REANET նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խորհրդակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Կայացել է REANET նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խորհրդակցությունը

21:47 21.04.2022

Ապրիլի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտի ստեղծման
/REANET/ նախագծի իրականացման հարցերի վերաբերյալ։

Աշխատաժողովն անցկացվում էր ԱՊՀ գործադիր կոմիտեի աջակցությամբ։

Նախագիծը ենթադրում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ազգային ռադարային և օդերևութաբանական համակարգերի տվյալների ինտեգրում, եղանակային պայմանների շարունակական մոնիթորինգի միասնական համակարգի ստեղծում, իրական ժամանակում տեղեկատվության փոխադարձ հասանելիության ապահովում։ Ծրագրի առաջնահերթ նպատակներից է նաև վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման գործառույթի ապահովումը՝ արագ կանխարգելման և հնարավոր վնասների մեղմման նպատակով։

Տեսակոնֆերանսին մասնակցում էին ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ անդամ երկրների /Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի/ տարբեր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների, ՌԴ ԱԻՆ, Ռոսավիացիայի, «Ալմազ» գիտաարտադրական միավորման, ВЭБ.РФ զարգացման պետական կորպորացիայի ներկայացուցիչներ։ Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Ա․ Դոնչենկոյի գլխավորությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության վարչության ղեկավար Միխայիլ Միսկինը՝ անդրադառնալով REANET նախագծի իրականացմանը, վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի կարևորությանը՝ նշելով, որ դրանք կարևոր են տնտեսության բոլոր ոլորտների համար։

Ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, ԱՊՀ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարները։ Վերջիններս իրենց խոսքում անդրադարձան REANET ծրագրի իրականացման, ռադիոլոկացիոն օդերևութաբանական միասնական տվյալների, վտանգավոր օդերևութաբանական երևույթների վաղ նախազգուշացման համակարգերի կարևորությանը:
Տեսակոնֆերանսի ընթացքում «Ալմազ» գիտաարտադրական միավորման և Ռոսհիդրոմետի Կենտրոնական աէրոլոգիական դիտակայանի ներկայացուցիչները հանդես եկան REANET նախագծի վերաբերյալ պրեզենտացիաներով։ Զեկույցով հանդես եկան նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) ներկայացուցիչները՝ ներկայացնելով ռադիոլոկացիոն օդերևութաբանական տվյալների կիրառումը տարբեր ոլորտներում։

Հանդիպման ներկայացուցիչները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին քննարկվող թեմաների նկատմամբ։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա փոխգործակցության և լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ՝ կապված ռադիոլոկացիոն համակարգի ստեղծման և REANET ծրագրի իրագործման հետ: Որոշվեց ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը կմշակի REANET ծրագրի հայեցակարգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP