15:29 22.04.2022
Քրեական հետապնդման մարմինների համար հաշվետու տարին աշխատանքի ծանրաբեռնվածության և բարդությունների առումով արտառոց տարի է եղել. հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատախազության 2021թ. գործունեության մասին» հաղորդումը, տեղեկացնում է ԱԺ կայքը։
2021թ. ընթացքում Հայաստանի բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44.751 քրեական գործ: Նախորդ տարվանից 10.000-ով ավելի: «Ընդ որում, դատախազական ծանրաբեռնվածությունը 44.751 քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնելիս 1 դատախազի հաշվով կազմել է շուրջ 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազը:
Վերոնշյալ քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ծանրաբեռնվածության մեջ ոչ միայն չեն զիջել թվային ցուցանիշներով, բովանդակային արդյունավետությամբ, այլև կրկնակի աճ են գրանցել: «Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9000 դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թվերը: Դատախազների կողմից տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,- ընդգծել է Արթուր Դավթյանը:
Հաշվետու տարում դատախազության համար շարունակել է առաջնային մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ, ինչը 300-ով ավելի է նախորդ տարվանից:
«Այդ 1698 անձանցից մոտ 600-ը պաշտոնատար անձինք են: Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ մոտ 433 անձի` կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար: Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ քրեական գործերով բացահայտված` պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն նախորդ տարվա ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունն արդեն երկար ժամանակ քննվել էր: Ակնհայտ է, որ պետությանը պատճառած վնասի հաշվարկը, դրա պարզումը, ապացուցողական հիմնավորումը ժամանակատար են և պայմանավորված են նաև փորձաքննությունների նշանակմամբ, ուստի դեռևս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործերով արդյունքը տեսնում ենք ավելի ուշ: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն ունենք պետությանը պատճառված վնասի 19 միլիարդ դրամի վերականգնում: Սա վկայում է, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը մոտենում են հանգուցալուծմանը»,- շեշտել է գլխավոր դատախազը:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում ներկայացվել է շուրջ 77 հայց` 626 միլիոն դրամ հայցագնով, որից 39-ը բավարարվել է դատարանների կողմից, և 264 միլիոն դրամ վերականգնվել է:
Գլխավոր դատախազը, անդրադառնալով դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուղղությամբ կատարած աշխատանքներին, նշել է, որ համապատասխան վարչությունը ձևավորման առաջին օրվանից ծանրաբեռնված և մեծածավալ աշխատանք է իրականացրել: Տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն: Տարեվերջին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ դրամ գումար: Այս պահին դատարան ներկայացվել է 6 հայց:
Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության հաջորդ առաջնահերթությունը եղել է 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի քննությունը: 2021թ. ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ: «55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազմաթիվ սպաներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, այդ առումով ևս արդեն իսկ քննության արդյունքներով դատախազությունն ունի պատկեր` օբյեկտիվ ապացույցներով փաստագրված: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության զինծառայողները թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, խախտվել են պատերազմ վարելու կանոններ, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել, վնասվել ու ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ և ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման, սպանության գործողություններ:
Գլխավոր դատախազի խոսքերով` ծավալուն հաղորդման մեջ ներկայացված են դատախազության ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները:
Հանձնաժողովը տարեկան հաշվետվությունն ընդունել է ի գիտություն:
10:48 10.06.2025
ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած10:43 10.06.2025
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...
10:38 10.06.2025
Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրելՕվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...
10:33 10.06.2025
Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...
10:27 10.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...
10:23 10.06.2025
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
10:18 10.06.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԱզգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...