Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա

20:43 22.04.2022

 

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի քոլեջում բացվել է հողի լաբորատորիա և քիմիայի լսարան;

Գյուղատնտեսական և կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։

Նորագույն ու ճշգրիտ սարքավորումներով հագեցած այս լաբորատորիան տարածաշրջանում եզակի կառույց է․ այն կարևոր նշանակություն կունենա ոչ միայն որպես զուտ համալսարանի համակարգում գործող ուսումնահետազոտական, այլև առհասարակ, մարզային մակարդակում ագրարային արտադրության և հետազոտությունների զարգացման կենտրոն։

Այստեղ կանցկացվեն հողի փորձաքննություններ, կորոշվի հողի միկրո և մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև կիրականացվեն բույսերի և ջրի բաղադրության հետ կապված տարբեր հետազոտություններ։

Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի Լոռու մարզի ֆերմերներին եւ տեղի այլ տնտեսավարողների եւ կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատվական կենտրոն։

Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին, նշել է, որ լաբորատորիան այսօր անհրաժեշտություն է և՛ զարգացած կրթություն ունենալու, և՛ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար։

– Գյուղատնտեսության զարգացման համար հողի կառուցվածքը իմանալը կարևոր անհրաժեշտություն է, պետք է հասկանալ՝ ինչի կարիք ունի հողը։ Այսպիսով, մարզի հողօգտագործողներն այևս ստիպված չեն լինի անալիզի համար այլ քաղաքներ գնալ․ կխնայեն ժամանակ և միջոցներ,- ասել է փոխմարզպետը։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն էլ իր հերթին երախտագիտության խոսք է ասել համագործակցող կառույցներին՝ աջակցության համար։ Նա նշել է, որ այս նախաձեռնությունը միտված է աջակցելու առաջին հերթին գյուղատնտեսներին՝ օգնելով նրանց ունենալու բարձր բերքատվություն։Ողջույնի խոսք է ասել նաև Կլաուս Կապպերը:Հյուրերը շրջել են տարածքով, ծանոթացելստեղծված պայմաններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

15:43 05.08.2025

Համացանցով մեթամֆետամին ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է․ Երևանի պարեկների բացահայտումը

Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 28-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ հետքերով ապակյա գլանակ, մոխրացած հետքերով կաթուցիչ և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փայլաթիթեղի […] ...

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

BACK_TO_TOP