«Վիլյառեալ»-ի կիսապաշտպանը մեղադրվում է հարձակման և կողոպուտի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

«Վիլյառեալ»-ի կիսապաշտպանը մեղադրվում է հարձակման և կողոպուտի մեջ

17:47 20.02.2018

«Վիլյառեալ»-ի կիսապաշտպան Ռուբեն Սեմեդուն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մի տղամարդ դիմել է ոստիկանություն, հաղորդում ներկայացնելով այն մասին, որ փետրվարի 12-ին, ֆուտբոլիստը երկու հոգու ընկերակցությամբ առևանգել է իրեն: Ըստ պորտուգալացի հայցվորի՝ Սեմեդուն հանցակիցների հետ գողացել է բանալիներն ու գումար, նաև պարաններով կապկպել է իրեն և ստիպողաբար պահել տանը:

 Ոստիկանությունն արդեն խուզարկել է Սեմեդուի բնակարանը:

 23-ամյա ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել հարձակման և կողոպուտի  համար: Հիշեցնենք, որ ընդամենը երկու ամիս առաջ՝ 2017-ի դեկտեմբերին Սեմեդուին ձերբակալել էին գիշերային ակումբում խուլիգանության համար: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է «Ռեալի» դեմ հանդիպմանը կարմիր գույնի հանդերձանքով ներկայանալ

16:06 29.04.2024

«Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է «Ռեալի» դեմ հանդիպմանը կարմիր գույնի հանդերձանքով ներկայանալ

Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից առաջ Մյունխենի «Բավարիան» ակումբի երկրպագուներին խնդրել է մարզադաշտ ներկայանալ կարմիր հանդերձանքով։ «Նայե՛ք, թե ինչ ունեք ձեր պահարաններում կամ գնե՛ք որևէ կարմիր հագուստ»,- նշված է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքում։ «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Կոնրադ Լայմերն էլ հույս է հայտնել, որ ֆուտբոլիստները «Ռեալի» դեմ խաղում «կարմիր պատ» կտեսնեն «Ալիանց Արենա» […] ...

Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին

14:27 29.04.2024

Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է պատրաստվում հաղթել Իսլամ Մախաչևին։ «Պետք է դուրս գալ օկտագոն և կռվել, առավելություն ստանալ կանգնած դիրքից։ Պետք է մարտը վարելու հստակ ծրագիր ունենալ և հաղթել։ Ահա և վերջ։ Արդյո՞ք Մախաչևին հաղթելու շանս ունեմ։ Ես արդեն փորձել եմ դա անել։ Մեր մենամարտում […] ...

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը․ ԵԱ

13:41 29.04.2024

Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը․ ԵԱ

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտին է մոտենում շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը: Այսօր կկայանա վերջին` 10-րդ խաղափուլը։ 9-րդ տուրում մեր 4 շախմատիստուհիներից 3-ը հաղթանակ են տարել, պարտվել է միայն Մարիամ Մկրտչյանը։ Վերջին տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և կիսում է 7-15-րդ տեղերը։ Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն ունի 5,5, Սուսաննա […] ...

Ադամյանը 11-մետրանոց է վաստակել «Մայնցի» դեմ խաղում

13:20 29.04.2024

Ադամյանը 11-մետրանոց է վաստակել «Մայնցի» դեմ խաղում

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Քյոլնը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1-1 է խաղացել «Մայնցի» հետ։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» կազմում փոխարինման դուրս է եկել 83-րդ րոպեին և մրցավարի ավելացված 5-րդ րոպեին վաստակել է 11-մետրանոց, որը իրացրել է Ֆլորիան Կայնցը։ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։ «Քյոլնը» 23 միավորով նախավերջին` 17-րդ տեղում է, «Մայնցն» ունի 28 միավոր և 16-րդն […] ...

Երբ է մեկնարկելու Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի շինարարությունը

12:15 29.04.2024

Երբ է մեկնարկելու Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի շինարարությունը

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագիծը պատրաստ է և գտնվում է փորձաքննության փուլում: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2024թ. երկրորդ եռամսյակում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող

11:24 29.04.2024

Կամո Ունանյանը դարձել է WKF կարատեի միջազգային մրցաշարի հաղթող

Ապրիլի 27-28-ը Գերմանիայի Հալլե քաղաքում տեղի ունեցավ WKF կարատեի միջազգային մրցաշարը, որտեղ մասնակցում էր 18 երկիր: Հայաստանը ներկայացրեց սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը: Մենամարտերում Կամոն հաղթելով նախ դանիացի, հետո գերմանացի և անգլիացի մարզիկներին դարձավ մրցաշարի հաղթող: ...

BACK_TO_TOP