17:00 25.04.2022
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է Ռուսաստանում արգելված նեոնացիստական խմբավորման անդամների ձերբակալության մասին։ Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նրանք Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով ծրագրում էին ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը։
«ՌԴ քննչական կոմիտեն կալանավորել է Ռուսաստանում արգելված «Ազգային սոցիալիզմ/Սպիտակ իշխանություն» նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության մի խումբ անդամների՝ Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ պլանավորում էին հասարակական գործիչ, հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը»,- երկուշաբթի հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից։
Գերատեսչությունում նշել են, որ «հանցավոր խմբի անդամները խոստովանական ցուցմունքներ են տալիս Սոլովյովի սպանության նախապատրաստման մասին, որից հետո նրանք ծրագրում էին թաքնվել արտասահմանում»։
Ըստ ԱԴԾ-ի՝ ձերբակալվածների հասցեներում խուզարկությունների ժամանակ առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, «Մոլոտովյան կոկտեյլ» տեսակի ութ ինքնաշեն հրկիզիչ սարք, վեց ատրճանակ, կարճափող որսորդական հրացան, «ՌԳԴ-5» նռնակ, տարբեր տրամաչափի 1000-ից ավելի պարկուճ, թմրամիջոցներ, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անդամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և պարագաներ։
ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործի շրջանակներում շարունակում է ձերբակալվածների հանցավոր գործունեության վերաբերյալ ապացույցների հավաքագրումը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր ռուս լրագրողի սպանությունը նախապատրաստող ահաբեկչական խմբավորման գործունեությունը կանխելու մասին և դա անվանել էր սարսափ։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...