23:35 30.04.2022
Ամերիկացի դիետոլոգները խորհուրդ են տվել, թե ինչպես նախաճաշել նիհարելիս։ Այս մասին հայտնում է Eat This, Not That!-ը: Սննդաբան Բլանկա Գարսիան առաջարկում է նիհարելու համար նախաճաշը սկսել մեկ բաժակ ջրով։ Նրա խոսքով՝ ջուրն օգնում է արագացնել նյութափոխանակությունը, լրացնել հեղուկի պակասը օրգանիզմում մի քանի ժամ առանց սննդի մնալուց հետո և ստամոքսահյու պատրաստել ուտելու համար։
Ջրից հետո նա խորհուրդ է տալիս անցնել բջջանյութով հարուստ սննդի: Սա կօգնի նվազեցնել շաքարի և ճարպի քանակը, կանխել ներքին օրգաններին ճարպի կուտակումը: Գարսիան որպես մանրաթելային մթերքների օրինակ է բերել բանջարեղենն ու ամբողջական ձավարեղենը:Դիետոլոգ Տրիստա Բեստը խորհուրդ է տալիս նախաճաշին ուտել վարսակի շիլա, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և երկար ժամանակ կուշտ է պահում: Կարևորը չչարաշահել քաղցրը, բարձր կալորիականությամբ հավելումները, սոուսները, որոնք ոչ մի սննդարար արժեք չունեն:
Իսկ Սննդաբան Ջուլիա Գլանցը խորհուրդ է տվել նախաճաշին չուտել միկրոալիքային վառարանում տաքացրած բլիթներ և նրբերշիկներ։ Նրա կարծիքով՝ ավելի լավ է դրանք մրգերով փոխարինել մածունով, վարսակի ալյուրով կամ սմուզի պատրաստել։
21:27 02.05.2025
Ապօրինի շրջանառությունից հանվել է 200 միլիոն դրամից ավելի թմրամիջոց․ Քրեական ոստիկանության բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը ՆԳ նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է, ինչը պարբերաբար փաստվում է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերը մի քանի անգամ գերազանցող խմբաքանակների հայտնաբերումներով։ Հերթական բացահայտումը, այս դեպքում՝ թմրամիջոցների մաքսանենգության, արձանագրվել է մայիսի 1-ին։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներով, տեղեկություն էին ձեռք բերել, որ արտերկրից Երևան ժամանող […] ...
21:14 02.05.2025
Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:03 02.05.2025
Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներՔույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...