11:30 26.04.2022
Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարման շղթաների խաթարումը կհանգեցնի պարարտանյութերի պակասի և ֆերմերներին կզրկի բավարար բերք արտադրելու հնարավորությունից։ Այս մասին ասվում է գերմանական Compact հրատարակության հոդվածում:
Այս տեսակետի հետ համամիտ է գերմանացի տնտեսագետ Մատին Կայմը, ում կարծիքով՝ համաշխարհային սովից կարող է տուժել մինչև հարյուր միլիոն մարդ։
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքով՝ սննդի պակասի հետևանքով կսկսվեն լայնածավալ միգրացիոն հոսքեր, որոնց դեմ 2015 թվականի ճգնաժամը «ամառային խնջույք կհիշեցնի»։
Եվրոպական երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեն Ուրալի և Բելառուսի կալիումի պարարտանյութերի գործարանները, որոնք այժմ գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ: Որպես փոխարինող առաջարկվում է օգտագործել ազոտական պարարտանյութեր, սակայն, ինչպես գրում է թերթը, գազի գնի թանկացման պատճառով դրանք մատչելի գներով չեն կարող արտադրվել։
10:46 16.08.2025
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտՌուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի երկարաժամկետ կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկիրը անկեղծորեն շահագրգռված է դրան վերջ դնելու հարցում։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ, պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր արմատական պատճառները, որոնք բազմիցս քննարկվել են», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ […] ...
10:44 16.08.2025
Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհինԱմերիկյան կործանիչներն ուղեկցել են Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «F-22 կործանիչները ուղեկցել են Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին », – ասվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ երեկոյան Պուտինը հանդիպեց Թրամփի հետ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: ...
10:33 16.08.2025
Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակիցԻռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից; Այս մասին հաղորդում է UFC Roster Watch-ը: Իդեպ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել էր իր առաջին դոպինգ թեստը և Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։ Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի […] ...
10:20 16.08.2025
Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունըՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...
10:10 16.08.2025
ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհինՕգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...
09:55 16.08.2025
«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքըՊրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...