Նորվեգացի միսիոներուհի տատի հետքերով․ Բոդիլ Կատարինե Բյոռնի թոռը բացահայտում է իր հայկական արմատները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Նորվեգացի միսիոներուհի տատի հետքերով․ Բոդիլ Կատարինե Բյոռնի թոռը բացահայտում է իր հայկական արմատները

18:08 26.04.2022

Գյումրիի «Հայուհի»  թանգարանի նախասրահում բացվել է նորվեգացի միսիոներուհի, մեծ բարերար ու հումանիստ Բոդիլ Կատարինե Բյոռնի դիմաքանդակը։ Նորվեգացի միսիոներուհին 1920-ականներին Ալեքպոլում սովից ու մահից փրկել է գաղթական դարձած հայ մանուկներին: Միսիոներուհու թոռը՝ 76-ամյա Յուսի Ֆլեմինգ Բյոռնը մինչև 15 տարեկան դառնալն ապրել է տատիկի հետ, լսել հայերի ու Մեծ եղեռնի մասին նրա պատմությունները:

«Ցեղասպանության տարիներին տատս եղել է հայ ժողովրդի կողքին: 1900-ականների սկզբներին նա ականատես է եղել այն արհավիրքին, որը տեղի է ունեցել Մուշում: Պատմում էր ինձ, որ շատ էր ազդվել իր տեսած սարսափելի տեսարաններից: 1915-ին սպանվում են նաև իր որբատան սաները, տատիկս ստիպված լքում է Արևմտյան Հայաստանն ու վերադառնում է Նորվեգիա»,- հիշում է միսիոներուհու թոռը՝ Յուսի Ֆլեմինգ Բյոռնը։

Հասնելով իր հայրենի Կրագերո քաղաք, կարճ ժամանակ անց Բոդիլ Բյոռնը գալիս է Սովետական Հայաստան և 1921 թվականին Ալեքպոլում հիմնում է «Լուսաղբյուր» անվամբ որբանոցը: Այդ տարիներին քաղաքը լցված էր գաղթականներով: Բյոռնն իր փոքրիկ որբատանը ապաստան է տալիս 30-50 հայ երեխաների, որոնց փրկում է քաղցից ու մայրաբար հոգ տանում նրանց մասին։

«Որբատունը գտնվում էր այս տնից 30-40 մետր հեռավորության վրա՝ Պատվո բլուրի հարևանությամբ, եղել է որպես հայկական որբանոց՝ «Լուսաղբյուր» անունով, հետո այդ շենքում մանկապարտեզ է գործել: Որբանոցի սաները պահվել են նորվեգացիների հանգանակություններով, որբանոցում տատս նաև դպրոց է բացել։ Քչերը գիտեն, որ Լենինականում, Ամերկոմի որբանոցներից բացի, նաև «Լուսաղբյուր» փոքրիկ որբանոց է եղել, որի երկհարկանի շենքը  երկրաշարժից տարիներ անց քանդել են»,- պատմում է Յուսի Ֆլեմինգ Բյոռնը։

Բոդիլ Բյոռնի որբանոցում ապաստանած մանուկները ստանում էին նաև քրիստոնեական կրթություն: Այդ տարիներին այս մոտեցումը դուրս էր բոլշևիկյան գաղափարախոսությունից և չէր համապատասխանում ապագա սովետական քաղաքացիներ կրթելու տրամաբանությանը, ուստի Բոդիլ Բյոռնից պահանջում են փակել որբանոցն ու լքել Հայաստանը։

«Նա պաշտոնապես լքում է Լենինականը, այդ փաստաթղթերը հայտնաբերվել են ազգային արխիվում և հետագայում փոխանցվել ինձ: Քանի որ ամերիկյան որբանոցները պետք է փակվեին, տատս իր հայրենիք վերադառնալիս որբանոցից որդեգրում է եղեռնից փրկված 11-ամյա Ռաֆայել անունով մի տղայի, որին, մեծ բարերար Ֆրիտյոֆ Նանսենի պատվին, անվանում է Ֆրիտյոֆ: Այդ որդեգիր տղան այդպես էլ դառնում է տատիկիս միակ  հոգեզավակը, նա այդպես էլ չի ամուսնանում»,- պատմում է Յուսի Բյոռնը։

Իր որդու հետ Բյոռնը լինում է Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Պաղեստինում։ Ռաֆայել-Ֆրիտյոֆը ստանում է լավ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և ամուսնանում է ֆինլանդուհի Լյուսիի հետ: Նրանց միության ծնունդն է Յուսի Բյոռնը։

Յուսի Բյոռնը  տարիներ առաջ Ցեղասպանության թանգարանին է նվիրել տատի եզակի արխիվային  փաստաթղթերն ու լուսանկարների հավաքածուն: Լինելով հարուստ ընտանիքի դուստր, Բոդիլ Բյոռնը նաև ունեցել է լուսանկարչական խցիկ և հավերժացրել է Արևմտյան Հայաստանի տեսարժան վայրերն ու Հայոց ցեղասպանության զարհուրելի տեսարանները:

«Աշխատելով որբանոցում՝ նա լուսանկարել է բոլոր երեխաներին և նրանց լուսանկարները տետրի մեջ ամրացնելով՝ բոլորի կենսագրություններն ու այլ մանրամասներ է գրել, այսինքն՝ մենք ունենք բացառիկ կենսամատյան և ֆոտոդարան, լուսանկարչության մի սքանչելի արխիվ, որով տեսնում ենք և՛ Արևմտյան Հայաստանը մինչ Եղեռնը, և՛ բուն ցեղասպանության հետևանքները։ Այդ արխիվում բացառիկ լուսանկարներ կան Մշո Սուրբ Կարապետ  կատարած ուխտագնացությունից»,- պատմում է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

Բոդիլ Բյոռնը մահացել է 1960 թվականին՝ ավանդելով հայ ազգի մասին  հարուստ պատմություններ ու փաստավավերագրական ժառանգություն: Նրա հայրենանվեր գործի մասին այսուհետև կպատմվի թանգարանի բոլոր այցելուներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP