11:26 31.07.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
քննարկումը գնահատում է անբավարար։ Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել էր հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջարկեց, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև ներկայացվեց մեխանիզմներ առաջարկը իրագործելու համար:
Նիստը վարողը ուղղակի պատասխանեց, որ չեն կարող այդ ծրագիրը իրագործել, այսպիսով՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:
Թվացյալ այս բարեփոխումները ուղղված են միայն ձևական պահանջներ բավարարելուն, մասնավորապես որոշվել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը պետք է ավելացվի, պարտավորեցվի վերջինիս բանավեճեր կազմակերպել և այլն:
Իր զեկույցում նիստը վարողը ներկայացրեց «բարեգործությունը» քրեականացնող նախագծի մասին, սակայն «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ նախագիծը՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, թե հետո, պատասխանեց, որ չեն հասցնի, և նախագծի ընդունումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ընտրական նախագծի այս քննարկումը գնահատում է անբավարար: Տարիների շարունակ կուտակված ու բազմիցս բարձրաձայնված ընտրակեղծիքների հիմնարար լուծման ընթացակարգը, բանալին այդպես էլ նիստի շրջանակներում չգտնվեց, ավելին արձանագրվեց՝ կոծկման, անորոշության քաղաքականություն»:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին13:25 04.05.2025
100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
13:05 04.05.2025
Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
12:48 04.05.2025
Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունըԳերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...
12:30 04.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:19 04.05.2025
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»: ...
12:10 04.05.2025
Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՄայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...