Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+11.09 oC

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Ֆրանսիայի Սենատի անդամ Ֆրանսիս Սզբիները (Francis SZPINER), Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը։ Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև Հայոց ցեղասպանության, ԼՂ հայության նկատմամբ իրագործված էթնիկ զտման ու ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հասցեագրման վերաբերյալ կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեն, Ֆրանսիայի ՀԴՀ նախագահ Անահիտ Հակոբյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Պազումյանը, ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախագահ Պետրոս Աստուրյանը և Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սիլվա Սահակյանը։ Արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Էմանուել Հոֆմանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ապրիլի 29-ին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Անիեր-սյուռ-Սենի քաղաքում կանգնեցված խաչքարի առջև: Միջոցառման ընթացքում խաչքարի առջև ծաղկեպսակներ ենխոնարհել Անիեր-սյուռ-Սենի քաղաքապետ Մանուել Այշլիմանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Թոմաս Լամը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Անիեր-սյուռ-Սենի քաղաքի խորհուրդների անդամները, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյան, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Մանուել Այշլիմանը, դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։

Ապրիլի 30-ին ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Բանյո քաղաքի «Կիրովական պուրակում» տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի առջև: Հուշաքարի առջև ծաղկեպսակներ են խոնարհել Բանյոյի քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Էլեն Սիլիերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Բանյոյի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները: Ելութներով են հանդես եկել քաղաքապետ Մարի-Էլեն Ամիաբլը և դեսպանության երրորդ քարտուղարՇիրազ Հովակիմյանը։

Մայիսի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ զինվորական կարգով կազմակերպված արարողություն է տեղի ունեցել նաև Կուրբվուայի քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև, որտեղ ծաղկեպսակներ են զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, Կուրբվուայի քաղաքապետ Ժակ Կոսովսկին, Ֆրանսիայի Սենատի անդամ Մարի-Դո Այշլիմանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժան դ՛Օտսերը, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի, Օ-դե-Սեն դեպարտամենտի, Կուրբվուա քաղաքի խորհուրդների ներկայացուցիչները, միջոցառման համակազմակերպիչ Ժան-Ժակ Սարաջյանը, ինչպես նաև՝ ծաղկեպսակներ են զետեղվել Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Էրվե Մարսելի, Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի և Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի անունից: Ելույթներով են հանդես եկել քաղաքապետ Ժակ Կոսովսկին, դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյան և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների դիմադրության շարժման անդամների ասոցիացիայի ներկայացուցիչ Րաֆֆի Բակյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, Կուրբվուայի բազմաթիվ բնակիչներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP