Իրանի արտգործնախարարը կոչ է արել բացել Ադրբեջանի հետ ցամաքային սահմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Իրանի արտգործնախարարը կոչ է արել բացել Ադրբեջանի հետ ցամաքային սահմանը

21:31 28.04.2022

Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը, որը փակվել է համաճարակի պատճառով, պետք է բացվի։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է, որ անհրաժեշտ է բացել Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը՝ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ վերահսկում են կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը»,- ասվում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Բայրամովն իր հերթին ասել է, որ «Ադրբեջանը ողջունում է իրանական ընկերությունների գործունեությունը ազատագրված Լեռնային Ղարաբաղի շրջանները վերականգնելու համար»։

«Հուսով եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ադրբեջանական շտաբի որոշումից հետո ցամաքային սահմանը շուտով կբացվի»,- ասել է նա։

Կորոնավիրուսի տարածման հետ կապված՝ Ադրբեջանի իշխանությունները որոշել էին փակել Իրանի հետ ցամաքային սահմանը ճանապարհորդների համար։ Միևնույն ժամանակ, օդային հաղորդակցությունը  չի սահմանափակվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP