22:00 28.04.2022
ԵՄ-ն զգուշացնում է երեխաների մոտ անհայտ ծագման հեպատիտի դեպքերի աճի մասին, այս մասին հինգշաբթի հայտարարվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը:
ԵՄ երկրներում ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել է 10 տարեկան և ավելի փոքր հիվանդների 111 դեպք: Ըստ նույն հաղորդագրության՝ չորեքշաբթի՝ 2022 թվականի ապրիլի 27-ի դրությամբ, մոտավորապես 55 դեպք է գրանցվել ԵՄ երկրներում՝ Ավստրիա, Բելգիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իռլանդիա, Իտալիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա: Առանձին դեպքեր են գրանցվել աշխարհի այլ երկրներում ՝ Կանադա, Իսրայել, Ճապոնիա, ԱՄՆ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնն ավելի վաղ հայտնել էր երեխաների մոտ սուր հեպատիտի դեպքերի հայտնաբերման մասին Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Իսպանիայում և Ալաբամայում՝ ԱՄՆ-ում: Այս երեխաների մոտ հիվանդության ստույգ պատճառը մնում է անհայտ:
Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում գրանցված դեպքերի մեծ մասը ադենովիրուսի դրական պատասխան է եղել: Քանի որ հիվանդության ծագումը մնում է անհայտ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը չի կարող որոշել արդյունավետ վերահսկման միջոցներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ուժեղացնել ընդհանուր հիգիենայի կանոնները, ներառյալ ձեռքերի մանրակրկիտ հիգիենան, մակերեսների մաքրումը և ախտահանումը, այն վայրերը, որտեղ հաճախում են փոքր երեխաները:
«Հաշվի առնելով, որ արձանագրված դեպքերից մի քանիսը լյարդի փոխպատվաստման կարիք է ունեցել, երեխաների վրա պոտենցիալ ազդեցությունը համարվում է բարձր»,- ասել են կենտրոնից։
16:08 23.06.2025
Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերումԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...