13:19 31.07.2018
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Սերջո Մատարելայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա հարաբերություններին:
Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը և բարեկամական խմբերի գործունեության խթանմանը, ինչպես նաև միջխորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցելու անհրաժեշտությանը: Այս համատեքստում Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրների խորհրդարանական կառավարման համակարգ ունենալը համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Ըստ օրենսդիր մարմնի ղեկավարի՝ խորհրդարանական կառավարման Իտալիայի արդյունավետ փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Իտալիայի Սենատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել խորացման համար:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ երկու երկրներին միավորում և հարաբերություներն առավել ամրապնդում ու ջերմացնում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել այս հարցում Իտալիայի Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը:
Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի քաղաքական փոփոխություններ կլինեն, հայ-իտալական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:
Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել խթանելու Իտալիայի և Հայաստանի դարավոր բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը: Սերջիո Մատարելլան կարևորել է միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը, պատգամավորական բարեկամական խմբերի համատեղ աշխատանքը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: Այս համատեքստում Իտալիայի նախագահը նշել է, որ իրենք կաջակցեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել սերտացմանը:
Հանդիպման ավարտին Սերջո Մատարելան գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...