10:04 30.04.2022
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ուրբաթ օրը Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար, այն բանից հետո, երբ Թուրքիայի դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայում երկուշաբթի օրը ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Օսման Կավալայի դատավճռի պատճառով։
«Մեր երկրում քննվող գործով Բեռլինում մեր դեսպանի կանչը Գերմանիայի ԱԳՆ՝ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու ակնհայտ փորձ է։ Ոչ մի երկիր, այդ թվում՝ Գերմանիան, իրավունք չունի միջամտելու մեր ներքին գործերին»։ Քաղաքական գործիչը Twitter-ում գրել է. «Թուրքիան լիովին անկախ պետություն է։ Թուրքական դատական համակարգը, որը որոշումներ է կայացնում թուրք ժողովրդի անունից, նույնպես լիովին անկախ է»։
Երեքշաբթի օրը Բոզդաղը դատապարտել է մի քանի երկրների, ներառյալ ԱՄՆ-ին և Գերմանիային, որոնք կոչ են արել անհապաղ ազատել Կավալային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրավական պետություն է, և որ ոչ ոք «դատական իշխանությունից վեր չէ»։
Կավալային դատել են սահմանադրական կարգը փոխելու և Թուրքիայի իշխանությանը հեռացնելու փորձի համար։ Երկրի իշխանություններն իրավապաշտպանին ներգրավված են համարում 2013թ բողոքի ակցիաներին: Նույն գործով մնացած յոթ ամբաստանյալները ստացել են 18 տարվա ազատազրկում։ Միաժամանակ Կավալան արդարացվել է լրտեսության գործով։
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...