16:14 30.04.2022
Թուրքական օդուժը հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին Աթենքի հետ տարաձայնությունների պատճառով, գրում է Sabah թերթը։
«Յուրաքանչյուր զորավարժությունից առաջ հյուրընկալող երկիրը պատրաստում է տեխնիկական համաձայնագիր միջոցառումների անցկացման վերաբերյալ։ Սահմանված է, որ Հունաստանը, որը պատրաստել է այս տարվա տեխնիկական կանոնակարգը, լրացումներ է կատարել այդ փաստաթղթում Թուրքիայի դեմ մոտեցմամբ՝ ուղղված երկու երկրների միջև տարաձայնություններին»,- հայտնել են լրագրողները։
Թուրքիայի օդային ուժերի հրամանատարությունը համարել է, որ օգտագործված ձևակերպումը հակասում է միջազգային իրավունքին և պահանջել է փոխել փաստաթղթի բովանդակությունը, ինչին հունական կողմը չի համաձայնել: Անկարան հունական իշխանությունների վարքագիծը համարել է շահարկում։
Ենթադրվում էր, որ թուրքական F-16 Fighting Falcon կործանիչները մայիսի 9-ից 22-ը կօգտագործվեն Հունաստանի արևմտյան Արաքսոս ավիաբազայում զորավարժությունների ժամանակ։ Աթենքը հայտնել է, որ տեղական ավիացիայի գլխավոր շտաբը չեղարկել է հրավերը «թուրքական կործանիչների կողմից հունական օդային սահմանների մշտական խախտման և հունական կղզիների վրայով թռիչքի պատճառով»։
Աթենքն ու Անկարան փորձում են բարելավել բարդ հարաբերությունները։ 2020 թվականի ամռանը պետությունները երեք անգամ հայտնվել են զինված բախումների շեմին: Հունաստանում իրականացվել է զինված ուժերի ընդհանուր մոբիլիզացիա։ Պատճառն այն էր, որ Թուրքիան սկսեց սեյսմիկ հետախուզում Արևելյան Միջերկրական տարածաշրջանում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին։
21:14 02.05.2025
Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:03 02.05.2025
Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներՔույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:33 02.05.2025
Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ ենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:18 02.05.2025
Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժածՄայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...
20:09 02.05.2025
Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...