14:27 02.05.2022
Հանրային ֆինանսների կառավարման ոլորտում Ազգային ժողովն ունի առանձնահատուկ դերակատարություն: Մասնավորապես, բյուջետային վերահսկողական գործառույթը, որի արդյունավետ իրականացումն Ազգային ժողովի առաջնահերթություններից է:
Առաջիկայում խորհրդարանը քննարկելու է ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, այնուհետև՝ ՀՀ 2023թ. պետական բյուջեի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերը: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների փորձագետների, պատգամավորների օգնականների համար Աղվերանում կազմակերպվել էր աշխատաժողով «ՀՀ բյուջետային գործընթացը. ծրագրային և գենդերազգայուն բյուջետավորում» թեմայով:
Այն անցկացրել է խորհրդարանի Բյուջետային գրասենյակը՝ Ազգային ժողովի կարողությունների շարունակական զարգացում գործառույթի իրականացման շրջանակներում, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հարցման հիման վրա, Միավորված ազգերի զարգացման ծրագրերի կազմակերպության (ՄԱԶԾ) «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ:
Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում բյուջետային գործընթացը՝ մանրամասնելով ԱԺ դերը, ծրագրային և գենդերազգայուն բյուջետավորման էությունն ու կիրառության առանձնահատկությունները: Զեկուցողը խոսել է նաև Բյուջետային գրասենյակի գործունեության, տրամադրած ծառայությունների և դրանցից օգտվելու հնարավորությունների մասին:
Բյուջետային գրասենյակի փորձագետ Աշոտ Եղիազարյանն էլ անդրադարձել է ռազմավարական պլանավորմանը և բյուջետային ծրագրերի հետ դրա կապին: Նշվել է, որ ոլորտային հստակ ռազմավարությունների առկայությունն է միայն հնարավորություն տալիս իրականացնելու ճշգրիտ և արդյունավետ բյուջետավորում: Ներկայացվել է Բյուջետային գրասենյակների կամ Անկախ ֆինանսական ինստիտուտների դերն ու դրանց վերաբերյալ միջազգային փորձը:
Մասնակիցները հետաքրքրվել են բյուջետային ծրագրերի կատարողականի մակարդակով, դրանց գնահատման ձևերի, գնումների գործընթացում մեկ անձից կատարվող գնումների և այդ հարցում հնարավոր փոփոխությունների, ինչպես նաև գենդերազգայուն բյուջետավորման գործիքների ու դրանց կիրառման վերաբերյալ:
Նշենք, որ 2019թ. Հայաստանի պետական բյուջեն ամբողջությամբ կազմվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով:
09:30 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգըԻրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...
09:25 23.07.2025
Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրաMicrosoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...
09:16 23.07.2025
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներՀուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...
09:09 23.07.2025
The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...
09:00 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխանԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...
08:48 23.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...