Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Ժաննա Անդրեասյանն Աթենքում այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ

20:49 22.07.2025

Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ստավրոս Նիարխոս հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Դիմիտրիս Պրոտոպսալտուի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները, փորձի փոխանակման ծրագրերը և փոխշահավետ նախաձեռնությունների իրականացումը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է հիմնադրամի երկարամյա ներդրումները մշակութային և կրթական նախագծերում՝ նշելով, որ հայաստանյան կողմը պատրաստ է ուսումնասիրելու փոխգործակցության տարբերակները, որոնք կարող են նպաստել ոլորտային զարգացումներին։

Ստավրոս Նիարխոս հիմնադրամը (Stavros Niarchos Foundation, SNF) հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է աշխարհի առաջատար բարեգործական կազմակերպություններից մեկը։ Հիմնադրամն աջակցում է ավելի քան 130 երկրում իրականացվող կրթության, մշակույթի, սոցիալական բարեկեցության և առողջապահության ոլորտների նախագծերի՝ խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:

Այցի շրջանակում նախարարին է ներկայացվել նաև Ստավրոս Նիարխոս հիմնադրամի Մշակույթի կենտրոնի (SNFCC-Stavros Niarchos Foundation Cultural Center) գործունեությունը: Կենտրոնի տարածքում տեղակայված են Հունաստանի ազգային գրադարանը և ազգային օպերան, ինչպես նաև հարակից մեծ այգին, թեմատիկ պարտեզները և ճեմուղիները, բացօթյա բեմերը, ցուցասրահները, սրճարանները և հանրային բաց տարածքները:

Դիմիտրիս Պրոտոպսալտուն ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ ծրագրերը և հնարավորությունները՝ ընդգծելով հայկական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

08:00 23.07.2025

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականում

Championat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

23:51 22.07.2025

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

23:49 22.07.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...

BACK_TO_TOP