14:42 02.05.2022
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 24 պոլիկլինիկա է գործում: Դրանց գրեթե 80 տոկոսի պայմաններն ու խնդիրները միանման են: Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չեն ենթարկվել: Առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով հենց տեղերում իրականացվել է նախնական կարիքների գնահատում, սահմանվել են առաջնահերթությունները: Ընթացիկ տարում ծրագրեր կիրականացվեն տարբեր ուղղություններով:
«Ինչպես տեսնում եք, անմխիթար, տասնյակ տարիների բարձիթողի վիճակի արդյունք է: Ունենք քաղաքական կամք, որոշում՝ ազատվել այս վիճակից, փոշոտ միջավայրից, որպեսզի առաջնային օղակի հաստատությունները վստահություն ներշնչեն քաղաքացիներին. առաջնահերթ շենքային բարեկեցիկ պայմանների ապահովում, բժշկական սարքավորումների տրամադրում, ինչպես նաև մասնագիտական կադրերով հագեցվածություն՝ ներգրավելով երիտասարդ մասնագետների»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի հիմնանորոգման աշխատանքներ կմեկնարկեն երևանյան երկու պոլիկլինիկայում: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Նորք-Մարաշ վարչական շրջանի միակ՝ թիվ 5 պոլիկլինիկան շահագործման է հանձնվել 60-ական թվականներին: Համաբուժարանն այսօր սպասարկում է շուրջ 12200 բնակչի: Ավանի թիվ 12 պոլիկլինիկան ևս միակն է վարչական շրջանում: 70-ական թվականներին կառուցված բժշկական այս հաստատություն այցելում է տարեկան շուրջ 47000 քաղաքացի:
Վճարովի ծառայություններից գոյացած միջոցներով Ավանի պոլիկլինիկայում որոշ աշխատանքներ կատարվել են, սակայն հաշվի առնելով ծավալը՝ տասնամյակների կուտակված խնդիրներին համալիր լուծում տալը հնարավոր կդառնա համայնքի միջոցներով:
«Առաջնային օղակն ամենաանկյունային օղակն է, որովհետև շատ տրիվիալ է, որ կանխարգելումն ավելի էժան է, ծախսարդյունավետ է, ինչպես նաև թույլ է տալիս խուսափել հիվանդության բարդ ընթացքից, հաշմանդամությունից, թանկարժեք վիրահատություններից, որոնք երկարատև հետվիրահատական ու վերականգնողական շրջան են ենթադրում՝ դրանով խնայելով ռեսուրս, քաղաքացու առողջություն, կյանք, ինչպես նաև հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը թույլ կտա նվազեցնել, հիվանդանոցներում սարսափելի հերթեր են, իսկ դրա պատճառներից մեկը առաջնային օղակի ոչ լիարժեք աշխատանքն է»,- ընդգծում է Գևորգ Սիմոնյանը:
Տարեկան շուրջ 1 մլն 400.000 քաղաքացի է այցելում համայնքային պոլիկլինիկաներ: Լիարժեք առաջնային օղակ ունենալու համար համայնքն այսօր ձեռնարկել է նաև բոլոր գործընթացների թվայնացում, մարդկային ներուժի գնահատում և համապատասխանեցում առկա մարտահրավերներին, բժշկագիտության ժամանակակից մոտեցումների ներդրում, ռեբրենդինգ՝ նոր անվանում, համընդհանուր մեկ ոճ, օպտիմալ կառավարմանն ուղղված մի շարք այլ միջոցառումներ: Համալիր ու հիմնարար լուծումների արդյունքում միայն հնարավոր կդառնա պոլիկլինիկաները քաղաքացիների համար դարձնել առավել հասանելի և վստահելի։
09:00 23.07.2025
Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխանԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...
08:48 23.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 23.07.2025
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջՀուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։ […] ...
08:30 23.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Reuters-ը։ «Վաղը մեզ կմիանա Եվրոպան, իսկ հաջորդ օրը՝ ևս մի քանի երկիր», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան մոտ 550 միլիարդ դոլար կներդնի Միացյալ […] ...
08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...