18:49 07.05.2022
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին (JCPOA) վերադառնալու սցենար, որով Թեհրանին առաջարկվելու է հեռացնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ԱՄՆ-ի օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատայինները կմնան այս ցուցակում:
«Ինչ-որ պահի ես պետք է ասեմ, որ որպես Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում բանակցությունների համակարգող, պաշտոնապես ներկայացնում եմ այս առաջարկը»,- շաբաթ օրը Financial Times-ին ասել է Բորելը:
«Փաստաթուղթը դրված է նախագահ Ջո Բայդենի սեղանին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ իմ քննարկումները հասել են իրենց սահմանագծին»,- հավելել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ արտաքին քաղաքականության տնօրեն Էնրիկե Մորան հաջորդ երեքշաբթի կմեկնի Թեհրան՝ շարունակելու իրանական կողմի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Մարտի վերջին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բացառումը ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակից հանդիսանում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր հարցերից մեկը։ Նրա խոսքով՝ Թեհրանի համար «կարևոր է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերը հաշվի առնվի՝ որպես երկրի անվտանգության և պաշտպանության համակարգի ամենանշանակալի բաղադրիչ»։
2019 թվականին Վաշինգտոնը որոշեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և նրա հատուկ ջոկատները՝ «Ալ-Քուդս»-ը, ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն: Ի պատասխան՝ Իրանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների իրենց ցուցակում ավելացրել են ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը, որի օպերատիվ պատասխանատվության տարածքը ներառում է Մերձավոր Արևելքը, Հարավային և Կենտրոնական Ասիան։
08:30 26.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:25 26.05.2025
Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել ԱֆղանստանինՌուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...
08:16 26.05.2025
Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին ԱստանայումԿենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...
08:06 26.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:00 26.05.2025
Օգնության են հասել փրկարարներըՄայիսի 25-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» […] ...
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...