Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարին

19:17 31.07.2018

Հուլիսի 31-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն առավել զարգացնելու երկու երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այդ առնչությամբ նախարարը բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իտալիայի նախագահի առաջին պետական այցելությունը Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էնցո Միլանեզին նշեց, որ Իտալիան կարևորում է Հայաստանի հետ ձևավորված ընդգրկուն օրակարգը՝ շեշտելով, որ Իտալիայի նախագահի այցը լավ առիթ է քննարկելու հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերը։

ԱԳ նախարարն իր իտալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի նոր կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու կառավարության ծրագրում ամրագրված առաջնահերթությունները՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

Արձանագրելով, որ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա՝ երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Գործարար կապերի ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Իտալիայի միջև ուղիղ չվերթների վերականգնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց Իտալիայի իշխանություններին՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և դրա պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Իտալիայի ԱԳ նախարարը հայտնեց, որ իրենք ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Եվրոպական միություն-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծավալումը։

Հանդիպմանը կողմերն արծարծեցին նաև տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ՝ մասնավորապես անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Նախարար Մնացականյանի խոսքերով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորեցին բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Էնցո Միլանեզին ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության Ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP