18:11 10.05.2022
Այսօր Գյումրիում մեկնարկել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան դպրոցականների ֆուտբոլի փորձնական մրցաշարը։ Այն անցկացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հովանու ներքո՝ աջակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության։ Մրցումներին մասնակցում էին չորս թիմեր՝ երեքը Գյումրիից, մեկը՝ Վանաձորից։ Պատանի ֆուտբոլիստների համար լավագույն հնարավորություններից մեկն է ստեղծվել բակայինից դեպի մեծ ու պրոֆեսիոնալ ֆուտբոլ տեղափոխվելու համար։
Մրցապայքարում Գյումրիի թիվ 19 ռուսական և թիվ 23 միջնակարգ դպրոցների ֆուտբոլային թիմերն են։ Նրանց խաղով տրվեց անվանի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի մեկնարկը։
Ֆուտբոլային մրցաշար անցկացնելու նպատակը նոր ու տաղանդավոր պատանի ֆուտբոլիստների բացահայտումն է։ Ըստ նախագծի հեղինակների՝ հանրապետության ամենահեռավոր գյուղերում կան շատ տաղանդավոր տղաներ, որոնք դեռ մանկուց զբաղվում են սիրողական ու բակային ֆուտբոլով, նրանց պետք է հայտնաբերել ու պատրաստել սերնդափոխության։
«Սա ոնց որ պիլոտային ծրագիր լինի, և ինչ նպատակ ունենք, որ երեխաները փողոցից կտրվեն, զբաղվեն սպորտով, որովհետև ֆուտբոլը այնպիսի մարզաձև է, որ կարողանում է հավաքի տարբեր ներկայացուցիչների տարբեր հնարավորություն ունեցող երեխաների, որ իրենք սկսեն պարապելու ժամանակ նաև իրար հետ շփվել, ընկերություն ու բարեկամություն անեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է հայտնի մարզիկի եղբայրը՝ «Բարության ուղի» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Բերեզովսկին։
Բակային ֆուտբոլից է սկսել իր կարիերան Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ 20 տարի պաշտպանելով հավաքականի դարպասը, բազմաթիվ հաղթական պահեր է պարգևել ֆուտբոլասերներին։ Իր համար ևս ուրախալի է, որ մրցաշարի մեկնարկը տրվում է սպորտային քաղաքից։
«Գիտեք, Գյումրին միշտ Հայաստանին շատ սպորտսմեններ է տվել, ուժեղ սպորտսմեններ է ունեցել, բացի դրանից՝ մարդկային առումով շատ հումորով մարդիկ են։ Ինձ թվում է՝ շատ լավ է, որ հենց այստեղից է սկսվում մրցաշարը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։
Ռոման Բերեզովսկին թեև հիմա ակտիվ ֆուտբոլով չի զբաղվում, բայց ուշադրությամբ հետևում է հայկական ֆուտբոլային թիմերի խաղերին, նկատում խոստումնալից, պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստների, որոնք արժանի են համալրելու ազգային ու մյուս հավաքականների կազմերը։
«Որ մենք ունենք ապագա, դա հարյուր տոկոս է, մի քիչ ժամանակի հարց է, որովհետև նոր է գալիս մեր ավելի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ջահելությունը»- վստահեցնում է Ռոման Բերեզովսկին։
Շիրակի մարզում ևս կա այդ պոտենցիալը։ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան արդեն մի քանի տարի է՝ հեռավոր գյուղերում հիմնում է մինի ֆուտբոլի դաշտեր ու փորձում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը՝ ստեղծելով աշակերտական թիմեր, անցկացնելով միջհամայնքային մրցաշարեր։
Հաջորդ տարի Ռոման Բերեզովսկո անվան մրցաշարին կմասնակցեն նաև մարզի գյուղական համայնքների պատանեկան ֆուտբոլային թիմերը, մրցաշարը կանցկացվի նաև Տավուշի, Սյունիքի մարզերում։
Մրցաշարի հաղթող թիմը կորոշվի հանրապետական փուլի արդյունքներով։ Լավագույնները կպարգևատրվեն գավաթներով ու մեդալներով, իսկ առավել աչքի ընկած տաղանդավոր պատանիները հնարավորություն կստանան ընդգրկվելու հայկական առաջատար ֆուտբոլային թիմերի կազմերում։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...