Քուրդ հրամանատարը խոստանում է թուրքերին վռնդել Սիրիայի օկուպացրած տարածքներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Քուրդ հրամանատարը խոստանում է թուրքերին վռնդել Սիրիայի օկուպացրած տարածքներից

19:58 10.05.2022

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար ազգությամբ  քուրդ Մազլում Աբդին (Քոբանի), որը Թուրքիայում հայտարարված է որպես ահաբեկիչ, զգուշացում է արել թուրքական ղեկավարությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Մասնակցելով միջազգային հեռուստակոնֆերանսի՝ քուրդ հրամանատարը խոսել է Սիրիայի քրդաբնակ այն տարածքների մասին, որոնք ժամանակին գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Նրանց դեմ Թուրքիայի զինված ուժերը «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով մի քանի խոշոր ռազմական գործողություններ էին իրականացրել վերջին տարիներին։ Արդյունքում Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ, այդ թվում՝ Աֆրինը, անցել են Թուրքիայի զինված ուժերի և նրանց հետ ռազմական գործողություններին մասնակցած «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ:

Քուրդ հրամանատարի խոսքերով՝ Թուրքիայի զինված ուժերն արդեն մի քանի տարի օկուպացրած տարածքներում իրականացնում են ճնշումներ, աննախադեպ բռնություններ, անօրինականություններ և կամայականություններ:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է ունենան հստակ դիրքորոշում Թուրքիայի զավթողական քաղաքականության հարցում:

«Մենք կազատագրենք Աֆրինն ու մյուս շրջանները. Աֆրինի ազատագրման հետաձգման հետ կապված որոշ պատճառներ կան, և մենք կփորձենք հաղթահարել դրանք։ Աֆրինի ազատագրման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ»,- ասել է քուրդ հրամանատարը։

Տեղեկացնենք, որ Մազլում Քոբանին, ըստ թուրքական կողմի, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի զինված ուժերի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիայի նախագահը նույնիսկ պահանջում էր ԱՄՆ-ից իրենց արտահանձնել քուրդ հրամանատարին, սակայն Վաշինգտոնը հրաժարվել էր կատարել Էրդողանի պահանջը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

08:50 26.05.2025

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP