11:25 13.05.2022
Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների « իԳործ » 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն:
Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Նոր Զելանդիայից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի և Արցախի ավելի քան 25 գերատեսչություններում՝ բերելով իրենց փորձը, գիտելիքները, նախաձեռնելով նոր ծրագրեր և սկսելով իրենց կարիերան հայրենիքում: Բոլոր դիմորդներն ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Այս տարվա դիմորդներն ավարտել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդի, Բրադֆորդի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական, Կոլումբիայի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանները:
Ամենատարեց մասնագետը 77 տարեկան է, ծրագրին դիմողների միջին տարիքը 35 է:
Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը: ՀՀ կառավարությունը մասնագետների համար ձեռք է բերում ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), հատկացնում է կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության
կարգավիճակի տրամադրման վճարը:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկու տարիներին ծրագրի շրջանակներում 100-ից ավելի մասնագետներ սկսել են իրենց աշխատանքը Հայաստաի և Արցախի պետական համակարգում: Նրանց 70 տոկոսը հայրենադարձվելու որոշում է կայացրել:
«իԳործ»-ը Հայաստանի պատմության մեջ միակ պետական ծրագիրն է, որը սփյուռքահայ մասնագետների հրավիրում է սեփական ներուժով փոխելու Հայաստանի կառավարման համակարգը:
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...