Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետի և մի քանի նախարարների երդման արարողությունը

15:32 13.05.2022

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը,  տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են փոխվարչապետին ու նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:16 23.07.2025

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

09:09 23.07.2025

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

09:00 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:48 23.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

08:40 23.07.2025

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում, որի գլխավոր թեման եղել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորումը, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Կողմերը համաձայնել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողությունները՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամը լուծելու համար։ Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «տարբեր մակարդակներով առաջիկա շաբաթներին»։ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ին

08:30 23.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ն կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին հուլիսի 23-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը կմիանա ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններին չորեքշաբթի՝ հուլիսի 23-ին, հաղորդում է Reuters-ը։ «Վաղը մեզ կմիանա Եվրոպան, իսկ հաջորդ օրը՝ ևս մի քանի երկիր», – մեջբերում է գործակալությունը Թրամփի խոսքերը Ճապոնիայի հետ առևտրային համաձայնագրի մասին հայտարարությունից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիան մոտ 550 միլիարդ դոլար կներդնի Միացյալ […] ...

BACK_TO_TOP