Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+26.09 oC

Երևանում կկառուցվի ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր

15:55 13.05.2022

Գործադիրը հավանություն է տվել՝ Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Ներդրողները ներկայացրել են ք. Երևան, Կենտրոն վարչական շրջանի Ձորագյուղ ազգագրական թաղամասի տարածքում իրականացնել ներդրումային ծրագիր՝ 10 մլն ԱՄՆ դոլարի: Այդ տարածքում նախատեսվում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան և ռելիեֆային անկումով հողատարածքի համար նախատեսված ճարտարապետական բացառիկ լուծումներով բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր։ Այն իր մեջ ներառելու է ինչպես բնակելի և բիզնես տարածքներ այնպես էլ հատուկ մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահ. արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ որոշակի նմուշների ցուցադրության մասով: Շինությունն ունենալու է երեք հարկից բաղկացած ավտոկայանատեղ և ճարտարապետական նորագույն լուծումներով այգի: Ծրագիրը ներառելու է նաև հարակից տարածքների բարեկարգում և ընդհանուր առմամբ կարող է լավ սկիզբ հանդիսանալ Հրազդանի կիրճի ճարտարապետական միջավայրի ձևավորման և հետագա զարգացման համար։ Աշխատանքները կտևեն 2-3 տարի, որի արդյունքում կստեղծվի 150-200 նոր աշխատատեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

09:30 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

Իրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

09:25 23.07.2025

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

Microsoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:16 23.07.2025

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

09:09 23.07.2025

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

09:00 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:48 23.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP