Վրաստանում ցորենի 10 օրվա պաշար է մնացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Վրաստանում ցորենի 10 օրվա պաշար է մնացել

19:50 13.05.2022

Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան Business Formula-ին ասել է, որ «երկրում մնացել է ցորենի 10 օրվա պաշար»։ Փոխանցում է Aliq Media-ն։

Սիլագավայի խոսքերով՝ վերջին ամիսներին Վրաստան ներմուծվում է նվազագույն քանակությամբ ցորեն, ինչի արդյունքում ալրաղացների աշխատանքները դադարեցվել են։

«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում երեք գործարանները, որոնք աշխատում էին, կդադարեն աշխատել»,- ասել է Սիլագավան:

Սիլագավան նաև նշել է, որ ասոցիացիան վարչապետի հետ հանդիպում է խնդրել, քանի որ տնտեսական պրոֆիլի նախարարությունների հետ հանդիպումներն անարդյունք են ավարտվել, և գործարաններում աշխատող մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը.

«Ամիսներ շարունակ աշխատել ենք աշխատանքային խմբում, որը ներառում էր էկոնոմիկայի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունները։ Մենք առաջարկներ էինք ներկայացրել հարկային ռեժիմները փոխելու համար, ինչը մեր կարծիքով կբարելավի իրավիճակը, թեև կար կարծիքների տարբերություն, հետևաբար որոշում չկայացվեց»։

Նշենք, որ 2022 թվականի մարտին Վրաստանում ցորենի ներմուծումը եղել է ամենացածր մակարդակի վրա։ Մարտին երկիր է ներմուծվել 9 963 տոննա ցորեն՝ 3,197 մլն դոլար արժողությամբ, ինչը 2,3 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Փոխարենը գրեթե 11 անգամ ավելացել է ալյուրի ներկրումը։ 2022 թվականի մարտին Վրաստանը գնել է 8 724 տոննա ալյուր՝ ընդհանուր 2,589 մլն դոլար արժողությամբ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս տեսակ ապրանքի ներմուծումը կազմել է 806 տոննա՝ 241,7 հազար դոլար։

2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան է ներկրվել 31 հազար 782 տոննա ալյուր՝ 10 մլն 322 հազար դոլար արժողությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 127 տոննայի դիմաց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմը

09:00 26.05.2025

Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի հետ քննարկել է Գազայում ընթացող պատերազմը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ քննարկել է Գազայի հատվածում ընթացող պատերազմը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Նեթանյահուն Երուսաղեմի վարչապետի գրասենյակում հանդիպել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ, ով անսասան աջակցություն է հայտնել վարչապետին և Իսրայել պետությանը: Նա բարձր է գնահատել Եգիպտոսի սահմանին ցանկապատ կառուցելու […] ...

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

08:50 26.05.2025

Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայում

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշետը (ՔԴՄ) Իսրայելի կողմից Գազայի հատված օգնության հասցնումը կանխելու գործողությունները որակել է որպես միջազգային իրավունքի խախտում։ «Բնակչությանը սննդի, մարդասիրական օգնության և դեղորայքի մատակարարման ուշացումը ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար չէ։ Բնակչությունը պետք է պաշտպանված լինի և ապահովված լինի սննդով նույնիսկ պատերազմի ժամանակ», – ZDF հեռուստաընկերության եթերում ասել է Լաշետը։ Սա, նշել […] ...

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

08:40 26.05.2025

Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը հանդես է եկել Ուկրաինայի տարածքում անհապաղ հրադադարի օգտին։ Նա համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում․ «Անմիջապես դադարեցրեք կրակը»։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց վերսկսել բանակցային գործընթացը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի ղեկավարի առաջարկին «անհապաղ համաձայնելու» […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:30 26.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

08:25 26.05.2025

Ariana News. Ռուսաստանը գրեթե 1.3 հազար տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Աֆղանստանին

Ռուսաստանը 1280 տոննա ալյուր է նվիրաբերել ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) գրասենյակին Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգում։ Այս մասին հայտնել է աֆղանական Ariana News հեռուստաալիքը։ Մազարի Շարիֆում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները, որոնք ներկա էին բեռի փոխանցման արարողությանը, ընդգծել են իրենց երկրի հանձնառությունը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի հետ համագործակցության շրջանակներում աջակցելու աֆղան ժողովրդին։ Նրանք հավելել են, որ […] ...

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

08:16 26.05.2025

Կենտրոնական Ասիա-Իտալիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում

Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 30-ին Աստանայում, նույն օրը Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտոնական այց կկատարի Ղազախստան։ Այս մասին հայտնել է Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը։ Մելոնին սկզբում պլանավորել էր այցելել Ուզբեկստան, ապա Ղազախստան ապրիլի 25-27-ը Կենտրոնական Ասիայի առաջնորդների հետ կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սակայն, […] ...

BACK_TO_TOP