19:58 14.05.2022
Մայիսի 2-10-ը Հունաստանում անցկացված ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը մեդալային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը,իսկ թիմային պայքարում երկրորդն է: Հայ ծանրորդները նվաճել են 14 մեդալ։ Աշխարհի առաջնության երկու չեմպիոնական ոսկիները, երկու տարբեր քաշային կարգերում նվաճել են գյումրեցի ծանրորդներ Գառնիկ Չոլակյանն ու Գարիկ Կարապետյանը։ Երկուսն էլ Գյումրիի օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներ են։
Աշխարհի չեմպիոն Գարիկ Կարապետյանի վաստակած հերթական ոսկիներն են ՝ կրկին Աշխարհի առաջնությունից։ 18 ամյա գյումրեցի ծանրորդը, 96 կիլոգրամ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ հռչակվում է ծանրամարտի երիտասարդների Աշխարհի չեմպիոն։ Չեմպիոնական տիտղոսը պահելու համար երիտասարդ մարզիկին անդադար մարզումներն ու պատասխանատվության զգացումն են օգնել։
«Խոսք կա՝ կսեն չեմպիոն դառնալը հեշտ է, չեմպիոնություն պահելն է դժվար, բայց իմ մոտ ստացվեց, ես չեմպիոնությունս պահեցի ու առաջն Աստված, մյուս տարի էլ կփորձեմ»,- ShantNews.am-ի հետ զրույցում նշում է Գարիկ Կարապետյանը։
Միջազգային հարթակներում սա Գարիկի վեցերորդ հաղթանակն է։ Հունաստանում փոխվել էին ծանրորդի մրցակիցները։ Այս տարի Գարիկին հաջողվեց նաև բարելավել իր արդյունքները 10-ական կիլոգրամով և 18- ամյա ծանրորդը բոլոր մրցակիցների համար 370 կգ երկամարտի արդյունքով մնաց անհասանելի։
Եվրոպայի չեմպիոնական տիտղոսը նախորդ տարի նվաճելուց հետո սա Գառնիկ Չոլակյանի առաջին մրցելույթն էր Աշխարհի երիտասարդական առաջնությունում։ 55 կգ քաշային կարգում ծանրորդը, երկամարտի 240 կգ արդյունքով, շրջանցեց մեքսիկացի և թուրք մարզիկներին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն։
«Համեմատած Եվրոպայի առաջնությունը Աշխարհի առաջնության հետ՝ պայքարն ավելի թեժ էր, մրցակիցներս ավելի շատ էին ու ավելի ուժեղ, բայց ես գնացել էի հաղթելու նպատակով և դա ինձ մոտ ստացվեց։ Ես կարող էի 110 պոկում և 140 հրում վարժություններում արդյունք ցույց տալ, բայց մարզիչներիս խորհրդով սահմանափակվեցի 132 կգ արդյունքով»,- ShantNews.am-ի հետ զրույցում ասում է ծանրամարտի երիտասարդների Աշխարհի չեմպիոն Գառնիկ Չոլակյանը։
19-ամյա ծանրորդը նաև բանակային ծառայություն է անցնում։ Մարզական կարիերան շարունակելու հնարավորություն է ստացել և դրա արդյունքում է կարողացել ուժերը կենտրոնացնել առաջնությանը մեկնելիս։ Հայկական ծանրամարտի հավաքականն իր լավագույնի համբավը շարունակում է բարձր դիրքերում պահել։
Հայաստանի ազգային հավաքականը իր արդյունքներով գերազանցել է աշխարհի մեծ պետությունների հավաքականներին։ 45 երկրների մեջ մեր հավաքականը մեդալների հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Վերջին տարիներին հայկական ծանրամարտում արժանի սերնդափոխություն է կատարվում։ Հայտնի գյումրեցի ծանրորդներին գալիս են փոխարինելու պատանիներն ու երիտասարդները, որոնք շարունակում են ներկայացնել Հայաստանը ամենաբարձր մրցաշարերում։
«Հայտնի մարզիկների հետևից արդեն եկող սերունդ կա, այս բոլոր մարզիկներն էլ պոտենցիալ հնարավորություններ ունեցող երեխաներ են։ Անուն -անուն չեմ ուզում թվարկել, բայց իմ սաների 90 տոկոսը պոտենցիալ Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոններ կարող են լինել։ Այսինքն, արժանի սերնդափոխություն է տեղի ունենում, հավաքականները շուտով կհամալրեն թե՛ երիտասարդները, թե՛ պատանիները, և թե՛ մեծահասակները»,- նշում է ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանը։
Աշխարհի չեմպիոնների կողքին այժմ մարզվում են նորեկները, որոնք պատրաստվում են Հայաստանի ու Եվրոպայի այս տարվա առաջնություններին։ Նրանցից մեկն էլ չեմպիոն Գառնիկ Չոլակյանի եղբայն է, պատրաստվում Հայաստանը ներկայացնել Եվրոպայի պատանիների առաջնությանը։
Իսկ Գառնիկի ու Գարիկի հաջորդ մրցելույթները կլինեն աշնանը կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որից հետո Գարիկ Կարապետյանը կփոխի քաշային կարգը և կներկայանա 102 կգ քաշային կարգում, այն համարվում է օլիմպիական և վարկանիշ ձեռք բերելու հնարավորություն կտա խոստումնալից ծանրորդին։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...