Պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ

11:14 16.05.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ կայացել է «առանց փողկապի» ձևաչափով հանդիպում գործարարների հետ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով աշխատանքն ու բարձր արտադրողականությամբ զբաղվածությունը խթանելու, կարիքին համապատասխան սոցիալական աջակցության համակարգը կայացնելու ուղղությամբ: Բարեփոխումների առանցքում, ինչպես նախարարն է ընդգծել, առանձնակի կարևորվում է գործարար համայնքի հետ երկխոսության զարգացումը՝ քաղաքականությունների և՛ մշակման, և՛ իրականացման փուլերում․

«Որպես աշխատանքի ոլորտի պետական քաղաքականություն մշակող գերատեսչություն մեր ցանկացած որոշում ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն է ունենում մասնավոր հատվածի գործունեության վրա, հետևաբար ուզում ենք համատեղ սահմանել ակնկալիքներն ու անելիքները։ Մասնավոր հատվածում կենտրոնացած է մեծ գիտելիք ու ռեսուրս, որն անհրաժեշտ է արդյունավետ համադրել պետական քաղաքականության հետ։ Մասնավոր սեկտորի կողմից հաճախ իրականացվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք թեպետ համընկնում են պետական քաղաքականությանը, բայց առանձին գործելու պատճառով չեն ունենում մասշտաբային ազդեցություն։ Այս նպատակով էլ ցանկանում ենք սահմանել համագործակցության լայն շրջանակ, որը թույլ կտա արդյունավետ երկխոսություն ունենալ»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում նախարարն ու տեղակալները ներկայացրել են սոցիալական աջակցության, զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի և մի շարք այլ ուղղություններով իրականացվող ոլորտային բարեփոխումները, որին հաջորդել է մասնակիցների հարցուպատասխանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո ստեղծել միասնական հարթակ, որը հնարավորություն կտա անցկացնել աշխատանքային քննարկումներ՝ հստակ ձևաչափով ու պարբերականությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP