15:02 16.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:20 24.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին11:55 24.07.2025
Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...
11:48 24.07.2025
Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից էԱռաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...
11:38 24.07.2025
Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:30 24.07.2025
Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնությունՀայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...
11:25 24.07.2025
WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցիԱռնվազն 53 պաղեստինցի է զոհվել և շատերը վիրավորվել չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակական կրակի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», – նշել է գործակալությունը։ Հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ շատերը ծանր վիրավորվել […] ...