Ախուրյանի խճուղի 83 շենքի կոյուղատար ցանցի տարիներով անլուծելի խնդիրը․ բնակիչների բողոքներն անարդյունք են ավելի քան 10 տարի  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

 Ախուրյանի խճուղի 83 շենքի կոյուղատար ցանցի տարիներով անլուծելի խնդիրը․ բնակիչների բողոքներն անարդյունք են ավելի քան 10 տարի 

18:33 17.05.2022

Ախուրյանի խճուղի թիվ 83 շենքի տարիներով չլուծված խնդրի շուրջ չեն դադարում բողոքել բնակիչները, քանի դեռ չեն հասել  արդյունքի։ Բազմաբնակարան շենքի կոյուղատար ցանցն ու դիտահորերը տասը տարուց ավելի  նորմալ չեն գործում, խցանված են, ինչի պատճառով կեղտաջրերը լցվում են շենքի նկուղներ, հոսում հարակից փողոցներով, հասնում տնամերձ մշակովի հողերին։

Եռահարկ շենքը շահագործման է հանձնվել 88 թվականին, բնակեցված է 21 տուն կամ բնակարանների մեծ մասը։ Ապրողներն էլ ինչ տեսել են, դա են ասում, որ շենքի բակը երբևէ չոր չի եղել, դիտահորերը միշտ  խցանված են, կոյուղաջրերի հոսելու տեղն էլ ամբողջ փողոցով է։

Դիտահորերից հոսող ջուրը ողողում է նաև մանկապարտեզ ու դպրոց տանող փողոցները։ Շենքի հարևանությամբ են նաև տասնյակ սեփական տներ, որոնք ունեն տնամերձ հողամասեր։ Կեղտաջրերը տարածվելով՝ հասնում են նաև մշակովի հողերին։

Իսկ դիտահորերից մինչ նկուղ ամենակարճ ճանապարհն է հոսող ջրերի համար, տեղանքը ցածր է, կեղտաջրերի կուտակման հարմար վայրն էլ շենքի նկուղային հարկերն են։ Բոլոր երեք մուտքերի նկուղներում նույն պատկերն է, ջրահեռացմանը չեն նպաստել անգամ աշնանը բնակիչների ուժերով փոխված նոր խողովակները։

Շենքի բնակիչները, ինչքան ասես, դիմումներ են գրել  ջրամատակարար ընկերությանը, համայնքապետարանին, բայց արդյունք չեն ստացել։ Այս մեկ շաբաթվա մեջ բնակիչների զանգերից գոնե մեկին «Վեոլիա Ջուր» ընկերությունից չեն պատասխանել։ Անհասանելի թվացող հանրային ծառայությանը այսօր էլ շարունակեցին որոնել։

Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց որոշ ժամանակ անց տարածք եկան ջրմուղի  աշխատակիցները, ինչից բնակիչներն էլ անակնկալի եկան։ Միանգամից գործի անցան, մետաղալարերով փորփրեցին դիտահորերը։ Հաճախակի խցանումների հիմնական պատճառը, բանվորներն ասացին, որ  խողովակներում մնացած հողային զանգվածն է ու տիղմը։

Առավոտյան շենքի բնակիչների բողոքը լսել են համայնքապետարանում, թեև առաջին անգամ չէր, որ այստեղ էլ էին դիմում-բողոքով ներկայանում։ Ախուրյան համայնքի ղեկավարը բնակիչներին ասել էր, որ շենքի խնդիրը ուսումնասիրելուց հետո կնախատեսեն օժանդակել կոյուղատար ցանցի փոխարինման կամ ամբողջական մաքրման աշխատանքների դեպքում։

«Բնակիչներն ինձ մոտ այսօր եղել են, մենք պայմանավորվել ենք, համապատասխան գրություն-նամակներ ենք պատրաստել և՛ Ջրային պետական կոմիտեի նախագահին, և՛ «Վեոլիա Ջուր» ընկերության  տնօրինությանը, որպեսզի էս հարցին արագ լուծում տրվի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Այս թաղամասից բացի՝ կոյուղու խնդիրներ կան համայնքի մի քանի բազմաբնակարան շենքերում ևս։ Այս տարի սուբվենցիոն ծրագրով նախատեսել են Նոր Ախուրյան թաղամասի կոյուղատար արտաքին ցանցի  փոխարինման աշխատանքներ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

BACK_TO_TOP