18:20 17.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր աշխատանքային հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետարանում և Գյումրիի քաղաքապետարանում։ Գյումրին հայտնվել է ներդրումային մեծ ընկերությունների ուշադրության կենտրոնում։ Այդ հնարավորությունների մասին է նշել էկոնոմիկայի նախարարը և փաստել, որ կան ներդրումային ծրագրերի տարբեր առաջարկներ։
Դրանցից մեկով նախատեսվում է Գյումրիի նախկին զորամասերից մեկի՝ հայտնի «Ուռի գնդի» 21 հեկտար տարածքում կառուցել տեխնո-էկո քաղաք։ Տարածքը ավագանու որոշմամբ հատկացվել է ներդրողին։ Ըստ նախարարի՝ ներդրումային ծրագիրն արդեն պատրաստ է, կներկայացվի կառավարության հաստատմանը։
«Ծրագիրն իմ կողմից ներկայացվել է նաև տարբեր միջավայրերում, տարբեր ներդրումային համաժողովներում, այդ թվում՝ «Դուբայ Էքսպո»-ի ժամանակ։ Կառավարությունը, այսպես ասենք, շատ տրամադրված է ներդրումային ծրագրի իրականացմամբ, որովհետև մենք տեսնում ենք որակյալ ներդրողներ, այսինքն՝ մարդիկ, որոնք արդեն մեծ բիզնես են անում Գյումրիում և Գյումրիի ծառայությունների արտահանում են անում Չինաստան»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։
Ներդրումային ևս մեկ ծրագիր էլ կունենա արդյունաբերական ուղղվածություն։ Կառավարության ծրագրով նախատեսվում է Հանրապետությունում ստեղծել երեք արդյունաբերական պարկեր, որոնցից մեկի մեկնարկը տրվել է Աբովյան քաղաքում, երկրորդ արդյունաբերական պարկի կառուցումը լինելու է Գյումրիում, որը կոչվում է «չոր նավահանգիստ»։
«Դա արդյունաբերական պարկ է, որտեղ ընկերությունները կկարողանան գալ և առանց շինարարության մեջ ներդրումներ անելու, արդեն պատրաստի տարածքներում, իրենց արտադրական սարքավորումները տեղադրել և միանգամից սկսել արտադրությունը։ Մեր կողմից առանձնացվում է իդեալական տարածք, որը գտնվում է Գյումրիի օդանավակայանի և երկաթգծի արանքում, եռանկյունի հիշեցնող տարածք է, որն, ըստ էության, և՛ երկաթգծին ունի անմիջական հասանելիություն, և՛ օդանավակայանին, և՛ «Հյուսիս-հարավ» ճանապարհին»,- նշել է Վահան Քերոբյանը։
Ներդրումային ամենամեծ ծրագիրը, որն այժմ ընթացքի մեջ է, «Բարեկամության» զբոսայգու վերականգնումն է։ Ծրագրի առաջին փուլի իրականացման համար կառավարությունը կատարել է շուրջ 900 միլիոն դրամի ներդրում, ներքին կոմունիկացիաների կառուցման աշխատանքների ավարտից հետո միայն կմեկնարկի հանգստի գոտիների շինարարությունը։
«Կառավարությունը այդքանով չի սահմանափակվի, մենք էստեղ շրջակայքը բարելավելու մեծ պոտենցիալ ենք տեսնում, և Գյումրին ինքնին կառավարության զբոսաշրջային պլանների մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում։ Կառավարությունն արդեն 4 մլրդ դրամի ծրագիր ունի Գյումրիի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ներդնելու համար»,- ասել է նախարարը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...