12:46 22.02.2018
««Տարոն Ավիա» ավիաընկերությունը վերջին թռիչքը Երևանից իրականացրել է նոյեմբերի 14-ին, իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա վերջին թռիչքը եղել է դեկտեմբերի 31-ին: Դրանից հետո, առանց հատուկ հայտարարությունների, հայկական ավիաընկերությունը հեռացավ և՛ Գյումրիից, և՛ Երևանից», այս մասին գրել է «Հայկական ժամանակ» թերթը:
«Թե իրականում ինչու մեծ ոգևորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններից Գյումրի եկած սեփականատեր Գառնիկ Պապիկյանը որոշեց դադարեցնել իր գործունեությունը հստակ չէ: Պաշտոնապես չի ասվում, սակայն շրջանառվում է «Պոբեդա»-ի կողմից դեմպինգի կիրառումը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանում նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ խոսելով «Տարոն Ավիա»-ի թռիչքների ընդհատման մասին, ընդգծեց, որ դեմպինգ տերմինը պետք է շատ զգույշ կիրառել: «Պապիկյան Գառնիկի հետ խոսել եմ, պետք է նա գա, ավելի մանրամասն քննարկենք: Հստակ պետք է հասկանալ, «Պոբեդան» գինն իջեցրել է շահութաբերությա՞ն հաշվին, թե՞ իսկապես դեմպինգի է գնացել, որովհետև, եթե շահութաբերության հաշվին է իջեցրել, մի մոտեցում պետք է լինի, եթե դեմպինգ է, դա արդեն ուրիշ խնդիր է»: Բայց եթե «Տարոն Ավիա»-ն կասկածներ ունի, որ «Պոբեդան» իր դեմ դեմպինգ է կիրառել, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին»-ասել է նա»:
13:12 16.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
13:00 16.08.2025
Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ ՍիարտոԱշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...
12:53 16.08.2025
Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ ՊուտինՌուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...
12:42 16.08.2025
Յանիկ Սիների պատմական ցուցանիշըՅանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...
12:28 16.08.2025
Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...
12:20 16.08.2025
Թրամփը թույլ չէր տա, որ Ուկրաինայում հակամարտություն սկսվեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Ուկրաինայում հակամարտություն չէր լինի։ «Եվ այսօր մենք լսում ենք նախագահ Թրամփին, որ «եթե ինքը նախագահ լիներ, պատերազմ չէր լինի»։ Կարծում եմ՝ դա իրականում այդպես է։ Ես հաստատում եմ դա», – ասել է Պուտինը։ ...