Ցածրարժեք մշակաբույսերից անցում առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը՝ Գեղարքունիքի մարզում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.67 oC

Ցածրարժեք մշակաբույսերից անցում առավել բարձրարժեք մշակաբույսերի արտադրությանը՝ Գեղարքունիքի մարզում 

19:43 23.05.2022

Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «EU4Sevan» ծրագրի «Գեղարքունիքի մարզում նոր մշակաբույսերի ուսուցման, մշակման և տարածման փորձի ընդլայնում» ենթածրագրի շրջանակներում արմատավորվում է բրոկոլիի մշակությունը։

Գեղարքունիքի մարզում, ի թիվս այլ ծրագրերի,  այդ ծրագրի իրականացմամբ և զարգացմամբ զբաղվում է «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպության նախագահ Արտուշ Խաչատրյանը, որը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին ներկայացրեց ծրագրի հեռանկարները՝ նշելով, որ բրոկոլիի մշակման ծրագրի մեկնարկը մարզում տրվել է 2021 թվականին։ Ծրագրի շահառու են դարձել Վարդենիս քաղաքի, Ծովակ, Վարդենիկ, Զոլաքար գյուղերի 30 տնտեսություն։ Յուրաքանչյուր տնտեսություն սածիլում կատարել է 0,07 հեկտար տարածքի վրա։

«Սածիլները, օրգանական բուժանյութերը և պարարտանյութերը տրամադրվել են մեր կողմից։ Շահառուներին տվել ենք համապատասխան գիտելիքներ, հմտություն և փորձ։ Ընդհանուր առմամբ, բրոկոլի մշակվել է 2,1 հեկտարի վրա, որից ստացվել է 38 տոննա բերք։ Այն իրացվել է ներքին շուկայում։ 1 կիլոգրամը վաճառվել է 400-700 դրամի սահմաններում։ Այս տարի որոշել ենք ծրագրում ընդգրկել 60 ընտանիք և փոխել ու ընդլայնել ցանքերի աշխարհագրությունը՝ այն իրականացնելով արդեն Գավառի և Սևանի տարածաշրջաններում։ Որպեսզի ավելի շատ շահառուներ ընդգրկենք ծրագրում, որոշել ենք կրճատել հողամասի չափերը՝ այն 0,07-ից հասցնելով 0,04 հեկտարի։ Անցած տարվա 60 հազար սածիլի փոխարեն այս տարի արտադրելու և շահառուներին ենք տրամադրելու 72 հազար սածիլ։ Սածիլումը կավարտվի մինչև հունիս ամսվա սկզբներին։ Յուրաքանչյուր սածիլ ապահովում է մինչև 800-1000 գրամ բերքատվություն։ Առհասարակ, այս ծրագրի նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում ավանդական մշակաբույսերի փոխարինումը ոչ ավանդական և նոր մշակաբույսերով, բարձրացնել հողագործությամբ զբաղվող անհատ գյուղացիների աշխատանքի եկամտաբերությունը հողակտորի օգտագործման ճիշտ պլանավորման միջոցով, տալ նրանց համապատասխան գիտելիքներ, աջակցել բերքի իրացման և շուկայավորման, ինչպես նաև ստացված փորձի ընդլայնման հարցերում։ Ծրագրի շահառուներից ոմանք, կաղամբի նոր տեսակների աճեցմանը զուգահեռ, կստանան նոր մշակաբույսերի՝ բազուկի, գազարի, դդումի, ծաղկակաղամբի, բատատի սերմեր»,- ներկայացրել է Արտուշ Խաչատրյանը։

Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագիրը (EU4Sevan) ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից, իրականացվում է Միջազգային համագործակցության Գերմանական միության (GIZ) կողմից: Ծրագիրը նպատակ ունի բավարարել Սևանա լճի վերականգնման անմիջական կարիքները՝ միաժամանակ նպաստելով ավելի երկարաժամկետ լուծումներին:

«Ծրագրի խնդիրներից մեկն է՝ բարելավել էկոհամակարգին բարենպաստ և ջրապաշտպան հողօգտագործման և մշակման պրակտիկաների ներդրման կարողությունները, որի շրջանակում համագործակցում ենք «Համայնքի զարկերակ» երիտասարդական ՀԿ-ի հետ։ Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, և արդեն տեսանելի են արդյունքները։ Համոզված ենք, որ այս տարի էլ ծրագրում ընդգրկված նոր շահառուները հստակորեն կկատարեն ծրագրի պահանջները, արդյունավետորեն կհամագործակցեն մեզ հետ, իսկ առաջիկա տարիների ընթացքում Գեղարքունիքում կարմատավորվի ոչ ավանդական ու արժեքավոր մշակաբույսերի արտադրությունը, օրգանիկ գյուղատնտեսությունը, կավելանան հողագործությունից ակնկալվող եկամուտները»,- ներկայացրեց «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի (EU4Sevan)» Գեղարքունիքի մարզի համակարգող Վարազդատ Սարգսյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

18:27 18.05.2025

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

18:00 18.05.2025

Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ Արաղչի

Իրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

17:40 18.05.2025

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

17:23 18.05.2025

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

17:18 18.05.2025

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

17:13 18.05.2025

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...

BACK_TO_TOP