ՀԲ-ի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման փաթեթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+37.09 oC

ՀԲ-ի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման փաթեթը

19:55 23.05.2022

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Կրթության բարելավում» ծրագրի (EIP) լրացուցիչ ֆինանսավորման համար 25 միլիոն դոլարի վարկը։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։

Այս ծրագրով հավելյալ աջակցություն կտրամադրվի երկրում տարրական դասարանների երեխաների պատրաստվածության, հանրակրթության ոլորտում կրթական ռեսուրսների ֆիզիկական վիճակի և առկայության բարելավման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի և համապատասխանության բարձրացման համար։

Կրթության որակը հիմնական մարտահրավերն է, որի հետևանքով շրջանավարտների ֆորմալ որակավորման և գործատուների պահանջած հմտությունների միջև անհամապատասխանություն է առաջանում ՝ այդպիսով դանդաղեցնելով ընդհանուր արտադրողականության աճի տեմպը և խոչընդոտելով տնտեսական աճը։ Կրթական երեք աստիճաններն ընդգրկող ծրագիրը կօգնի Հայաստանի երեխաների կրթական հետագծի և մարդկային կապիտալի ուժեղացմանը և համահունչ է կառավարության ու ոլորտային միջնաժամկետից երկարաժամկետ ռազմավարություններին։

«Հավասար և որակյալ կրթական համակարգի ստեղծումն առանցքային է ոչ միայն աճի, այլև Հայաստանի երիտասարդներին ավելի պայծառ ապագայի հույս տալու համար»,- ասում է Համախարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ «Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի և բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի և մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարևոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը և տնտեսության մրցունակության բարձրացմանը»։

Ծրագիրը երկու հիմնական բաղադրիչ ունի։ Առաջին բաղադրիչով կշեշտադրվի հանրակրթության որակի բարձրացումը՝ չորսից վեց տարեկան երեխաների համար նախատեսված լրացուցիչ 80 համայնքային նախակրթարանների ֆինանսավորմամբ, ինչպես նաև նոր նախակրթարաններում նշանակված ուսուցիչների և տնօրենների վերապատրաստմամբ։ Սեյսմիկ առումով վատ վիճակում և կլիմայական ռիսկի գոտում գտնվող՝ բարձր դասարանների համար նախատեսած չորս միջնակարգ դպրոց կհիմնանորոգվի  և կվերանորոգվի։

Բացի այդ, այս բաղադրիչի շրջանակում խրախուսվելու է տվյալներով առաջնորդվող՝ փաստահենք քաղաքականության մշակումը՝ կառավարումը, դասավանդումն ու ուսումնառությունը բարելավելու նպատակով։ Հանրակրթական դպրոցների 200 լաբորատորիաներ կվերազինվեն սարքավորումներով, կկահավորվեն և կապահովվեն ռեսուրսներով՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների վերանայված ուսումնական ծրագրի համատեքստում ուսուցման նախագծահենք մոտեցումը մատուցելու հարցում ուսուցիչներին օգնելու համար։

Երկրորդ բաղադրիչով կֆինանսավորվեն բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ-եր) նախագծերը՝ աշխատաշուկային համապատասխանությունը, կազմակերպական արդյունավետությունը և ընդգրկման  ու այլ հնարավորությունների հավասարությունը բարելավելու համար։ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակում առաջարկների ներկայացման մրցույթով ողջունելի կհամարվեն թե՛ համալսարաններում և թե՛ հիմնական կրթության ոլորտում ԲՏՃՄ կրթության ամրապնդման համար նորարարական մոտեցումների մշակման նպատակադրումով նախագծերը։

«Սույն ծրագիրը կխթանի, որ ԲՈՒՀ-երը ԲՏՃՄ ուսումնական բնագավառում և աշխատատեղերում ավելի մեծ թվով իգական սեռի ուսանողների ներգրավեն  և ուսուցման ծրագրերում իգական սեռի դասավանդող ավելի մեծ թվով աշխատակիցներ ունենան»,- ասում է ծրագրի՝ Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը։ «Առաջարկվող աշխատանքների ցանկացած փուլում համայնքում ուսուցիչների, ծնողների և ուսանողների հետ հաճախակի կլոր-սեղանները կբարելավեն քաղաքացիների ներգրավվածությունը և կրթական վերջնարդյունքների մասնակցային մշտադիտարկումը»։

ԿԲԾ սկզբնական ծրագիրը մինչ օրս բարձր արդյունքներ է ապահովել։ Հիմնվել է 136 նախակրթարան և հինգ-վեց տարեկան շուրջ 3500 երեխա է ընդգրկվել երկրով մեկ։ 13 դպրոց լիովին հիմնանորոգվել և վերանորոգվել է, իսկ 107 ավագ դպրոց վերազինվել է ԲՏՃՄ առարկաների համար նախատեսված լաբորատոր սարքավորումներով և գույքով, էլեկտրոնային ուսումնառության նյութերի հետ մեկտեղ։ Ստեղծվել և լիովին գործում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգը (ԿԿՏՀ), որն ընդգրկում է կրթական բոլոր աստիճանների զարգացումները և ընդլայնվել է երկրով մեկ։ 4475 ուսուցիչ և վարչական աշխատող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ վերապատրաստվել է։ Հետազոտական 18 նախագծերի համար Հայաստանի 15 համալսարանի դրամաշնորհ է շնորհվել։

Համաշխարհային բանկը 25 միլիոն դոլարի փոփոխական սպրեդով (սփռվածք) ՎԶՄԲ վարկ կտրամադրի, որի արտոնյալ ժամկետը 14․5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25 տարի։ Կառավարության մասնակցությունը 6․25 միլիոն դոլար է կազմում։ 1992 թ․ Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես 2,502,870 միլիոն դոլար են կազմել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

14:43 05.08.2025

Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացել

Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...

BACK_TO_TOP