Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

10:24 24.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ.Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող՝ 0,94955 հա ընդհանուր մակերեսով երկու հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելու նպատակով, երեք անգամ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, սակայն բոլոր երեք դեպքերում էլ հանձնաժողովի կողմից փաթեթը վերադարձվել է համայնքապետարան՝ լրամշակելու նպատակով:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, նշված փաթեթը լրամշակման վերադարձվելուց հետո, չկատարելով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջները և գիտակցելով, որ համայնքի ղեկավարը չունի հողամասերի նպատակային նշանակությունը միանձնյա, իր որոշմամբ փոփոխելու լիազորություն, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների շրջանակում, համայնքապետարանի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի օժանդակությամբ, կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են համայնքի ղեկավարի համապատասխան որոշումների նախագծերը, 2021թ. հունիսի 9-ին կայացրած որոշումներով վերոհիշյալ հողամասերը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոփոխել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից փոփոխել են կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։ Բացի այդ, 2021թ. օգոստոսի 12-ին կայացրած որոշումներով նշված հողերի գործառնական նշանակությունը սահմանվել է որպես կոմունալ ենթակառուցվածքների (մասնավոր գերեզմանատների) գործառնական նշանակության հողեր:

Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ասլանյանը, Վանաձոր համայնքի Ուսանողական, Վարդանանց և Աղայան փողոցներում գտնվող՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված և չմասնավորեցվող հողերի շարքին դասվող՝ ընդհանուր 7 հողատարածք օտարելու նպատակով, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, ստորագրել է համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմած, վերջինիս հետ միասին նաև իրավաբանական բաժնի պետի կողմից ստորագրված որոշման նախագծերը, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ, իբր, հիշյալ փողոցներում գտնվող հողատարածքները բնակավայրերի այլ հողերից փոխվում են հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարն իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված՝ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներն այն մասին, թե իբր, հիշյալ հողատարածքներն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը նշված հողատարածքների նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը դրանք ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, և համայնքապետարանում կազմակերպված աճուրդների, ինչպես նաև ուղիղ վաճառքի արդյունքում նշված հողամասերը օտարվել են տարբեր քաղաքացիների և ՍՊ ընկերության:

Բացի այդ, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով հետևել, որպեսզի իր մտերիմի կնոջ մորը սեփականության իրավունքով պատկանող՝ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասն օգտագործվի ըստ նպատակային նշանակության, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. 2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ հիշյալ հասցեում արդեն իսկ 14 գերեզմանների և առանց համապատասխան թույլտվության պարսպի կառուցված լինելու պայմաններում՝ սահմանափակվել է միայն գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորություն իրականացնելու համար՝ իր մտերիմի կնոջ մորն ընդամենը մեկ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելով: Ավելին, շարունակելով դրսևորել կողմնակալ վերաբերմունք՝ Մ.Ասլանյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նույն տարածքում 2020-2021թթ. ընկած ժամանակահատվածում շուրջ 15 նոր հուղարկավորությունների կատարումը և գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և իրավաբանական բաժնի պետի հանցավոր գործողությունների արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), իսկ իրավաբանական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP