19:58 24.05.2022
Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը հանդես է գալիս ևս մեկ նոր նախաձեռնությամբ՝ ներկայանալով հայտնի երաժիշտների ու կատարողների հետ համատեղ համերգային ծրագրերով: Հայկական երգի և մեղեդու հանրայնացմանն ուղղված նախագիծը կոչվում է «Ակունքներ», որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Նախագծի շրջանակներում առաջին համատեղ համերգային ծրագիրն է կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հետ ճանաչված դուդակահարի համագործակցությունը սկսվել է 15 տարի առաջ: Նոր ծրագրում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, Խաչատուր Ավետիսյանի մեծ ժողովրդականություն վայելող երգերի մեղեդիները:
«Շատ լավ կոլեկտիվ է, համախմբված ու լավ երաժիշտներ են, ես սիրով եմ իրենց հետ աշխատում։ Այս անգամ էլ, երբ այս հրավերը ստացա, սիրով համաձայնվեցի, որովհետև Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը շատ եմ սիրում»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը։
Համերգն ինքնին դարձավ վարպետաց դաս դահլիճում ներկա երիտասարդ դուդուկահարների համար: Ըստ Գևորգ Դաբաղյանի՝ ունենք սերունդ, որը հետաքրքրված է հայ մարդու դիմագիծը աշխարհին ներկայացնող ազգային նվագարանով, այսօր էլ շատերն են ձգտում սովորել ծիրանափողի գաղտնիքներն ու վարպետությունը:
Վարպետի և Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի հետ բեմ եկավ 14 ամյա Նարեկը, որը երկու տարի առաջ Ուկրաինայից է Հայաստան եկել, ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանի մոտ դուդուկ նվագել է սովորում: Նարեկի համար իր ուսուցչի հետ միասին բեմ բարձրանալն ու ազգային մեղեդիներ հնչեցնելն ուղղակի հպարտանալու առիթ էր։
«Ես ունեմ հիմա շատ աշակերտներ Ուկրաինայից, Անգլիայից, Ֆրանսիայից, որոնք հիմա Երևանում են և դուդուկ նվագել են սովորում։ Կոնսերվատորիայում դասավանդելով էլ՝ ես տեսնում եմ ամեն օր ավելացող դուդուկահարների մեծ բանակ, որի համար ես շատ ուրախ եմ և հպարտանում եմ»,- ասում է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը։
Բազմաթիվ հայտնի ֆիլմերում է հնչել Գևորգ Դաբաղյանի դուդուկը, ժողովրդական արտիստի համար ծիրանափողը մեր ազգային դիմագիծն է, որի հաղթարշավը համաշխարհային երաժշտարվեստում շարունակվում է։
«Նվագարանը մեր ազգային ինքնության դրսևորումներից է, կարևոր բաղադրիչներից մեկն է՝ ազգային երաժշտության կարևորագույն կրողներից մեկը։ Հենց դուդուկը լավագույնս օրինակ ծառայեց, թե ինչպես կարելի է այդ ինքնությունը նեղ շրջանակներից դուրս բերել միջազգային ասպարեզ և ներկայանալ որպես ազգային գործիք ու ծառայեցնել միջազգային երաժշտության տարբեր հարթակներում»,- ասում է Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։
«Ակունքներ» նախագծի համերգային առաջին ծրագրում հնչել են Գուսան Շահենի և Սայաթ-Նովայի ստեղծագործություններն ու կոմպոզիտորական մշակումները։ Համերգն ավարտվել է հատուկ Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի համար մշակված մանսուրյանական կինոերաժշտությունների կատարմամբ: Համերգային հաջորդ ծրագրի հյուրն է լինելու ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Համլետ Գևորգյանը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...