16:27 24.05.2022
Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգն ավելի արդար, արդյունավետ և մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելու նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և «Պետական տուրքի մասին» օրենքում:
Օրենսդրական փաթեթը քննարկվել է մայիսի 24-ի ԱԺ հերթական նիստում:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքերով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թ. աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսևորում: Այս պարագայում գնահատվող ռոյալթիի գործող համակարգը, ըստ էության, հնարավորություն չի տալիս ոլորտում ձևավորվող նոր արժեքն արդարաբար բախշել կառավարության և տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների միջև:
«Եղած համակարգի պայմաններում գների բարձրացման հիմնական շահառուն համարվում է ոլորտը ներկայացնող կազմակերպությունների խումբը»,- նշել է փոխնախարարը: Խնդրին արագ ու իրավիճակային լուծում տալու համար 2021 թ. սեպտեմբերից ներդրվել է խտահանքի և մոլիբդենի արտահանման համար նախատեսված պետական տուրքի համակարգը՝ հիմք ունենալով արտահանման ծավալները և յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված պետական տուրքի համար սահմանված դրույքաչափերը:
Արման Պողոսյանի խոսքերով՝ լուծումը տվել է ցանկալի արդյունք, սակայն, այդուամենայնիվ, պետական տուրքի ներդրված համակարգը չի կարող բնութագրվել որպես երկարաժամկետ, որովհետև այն որևէ կերպ կախված չէ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներից և, ըստ էության, հաշվի չի առնում և՛ մետաղների գները, և՛ ոլորտի կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, հետևաբար, նաև կազմակերպությունների շահութաբերությունները:
Ուստի, օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի և մոլիբդենի խտահանքի, ինչպես նաև մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը՝ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնելով ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի:
Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում պետք է լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի` 15 տոկոս դրույքաչափով:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել. ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների հետ անցկացվել են աշխատանքային քննարկումներ:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ հանքարդյունաբերական ընկերությունները շահութահարկից բացի միաժամանակ վճարում են նաև ռոյալթի: «Նախորդ տարվանից պղնձի գների աճմանը զուգահեռ կանխավարկած կար, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավականին բարձր շահույթներ են ունենում, և դրանք արդարացի բաշխելու համար ներդրվել է արտահանման տուրքը, որը սակայն որոշակի խնդիրներ է պարունակել»,- ասել է նա: Պատգամավորի խոսքերով՝ բացի այդ, նախապես հայտարարվել է, որ արտահանման տուրքը ժամանակավոր բնույթ է կրելու: «Ընդհանրապես այդ տուրքերը՝ որպես հարկատեսակ օգտագործելու պրակտիկայից պետք է կամաց-կամաց հրաժարվել»,- ընդգծել է պատգամավորը:
Ուստի, օրենսդրական փաթեթով հանվում է արտահանման տուրքը, փոխարենը՝ ընկերությունը վճարում է շահութահարկի տուրքը և ռոյալթի, ինչպես նախկինում, սակայն սահմանվում է շահութահարկի որոշակի շեմ, որը գերազանցելու պարագայում ընկերությունը կվճարի նաև գերազանցածի չափով:
Պատգամավորը հույս է հայտնել, որ օրենսդրական փաթեթը վերջնական ընդունելուց հետո կլինի մի կարգավորում, որը երկար ժամանակ փոփոխությունների չի ենթարկվի:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...