14:07 25.05.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս «Ապրուստի գինը ճգնաժամում» թեմայով պանելային քննարկմանը: Նախագահ Խաչատուրյանը, ներկայացնելով Հայաստանի փորձն ու անցած ուղին, իր խոսքում մասնավորապես ասել է.
«Մինչև հիմա Հայաստանը պարբերաբար ճգնաժամերի մեջ է հայտնվում, որոնք փորձում է հաղթահարել յուրահատուկ ձևով: Մենք փակ սահմաններ ունենք, և դա մեր կյանքի որակի վրա էական ազդեցություն է ունենում: Խոսքը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի մասին: Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հիմնախնդիր, որը մեզ անընդհատ կոնֆլիկտի մեջ է պահում մեր հարևան Ադրբեջանի հետ: Ընդամենը մեկուկես տարի առաջ մենք Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմը ծանր մարդկային և նյութական կորուստներ պատճառեց մեզ, պատերազմը դադարեցվեց միայն Ռուսաստանի միջամտությունից հետո:
Հիմա նոր ճգնաժամի մեջ ենք, բայց կարողանում ենք այն հաղթահարել, որովհետև մեր կողմից ընդունված ժողովրդավարական սկզբունքներն են մեզ դա թույլ տալիս:
Ամենակարևորը իշխանության և հասարակության միջև հարաբերություններն են, թե ինչքան է հասարակությունը վստահում իշխանությանը և մյուս կողմից՝ ինչքան լավ է իշխանությունը հասկանում իր հասարակության խնդիրները: Եթե նրանց միջև երկխոսություն կա, ապա լուծվում է և՛ աղքատության հարցը, և՛ նվազում է նոր ճգնաժամ առաջանալու հավանականությունը, և՛ երկիրն ավելի կայուն ու կառավարելի է լինում:
Ամենակարևորը սկզբունքներին չդավաճանելն է: Մեր երկրի փորձն է դա ցույց տալիս:
2000 թվականից մինչև 2018 թվականը մեր երկիրը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, և կոռուպցիան երկիրը բառիս բուն իմաստով ուտում էր: Մենք հայտնվեցինք ծայրահեղ վատ վիճակում: 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, որի արդյունքում երիտասարդ կառավարություն եկավ իշխանության՝ նոր շունչ հաղորդելով բոլոր ոլորտներին, բիզնեսն ազատություն զգաց, մարդիկ ազատություն զգացին, մարդիկ կարողանում էին ազատ գործարարությամբ զբաղվել, ոչ ոք չէր կարող իրենց խոչընդոտել, գումարներ պահանջել, քաղաքական ուժերը հնարավորություն ստացան հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել: Տնտեսությունը հաջորդ տարում միանգամից ունեցավ 7,5 տոկոս աճ: Գործարարները համոզվեցին, որ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ ընդունված օրենքով ու կանոններով, որը ենթադրում է պարտաճանաչ հարկեր վճարել և որոշ սոցիալական պարտավորություններ կատարել: Սա օրինակ է, որ կարող է բոլորին հետաքրքրել: Կոռուպցիայի վերանալը շատ մեծ խթան դարձավ:
Երբ այն բոլոր գումարները, որ ծախսվում են երկրներում հասնում են մարդկանց, որոնց պետք է, ապա և՛ աղքատությունն է պակասում, և՛ ռիսկերն են նվազում, և՛ ամեն ինչ ավելի կառավարելի է լինում: Իսկ եթե դա հասնում է մի խումբ մարդկանց, որոնք ուղղակի դա օգտագործում են իշխանությունը պահելու համար, դա հղի է մեծ կոնֆլիկտներով: Իհարկե, կան քաղաքական դրդապատճառներ, որ շատ դեպքերում աչք է փակվում, բայց չեմ կարծում, որ նման դեպքերում սա ճիշտ լուծում է:
Ավելի ճիշտ է լինել ազնիվ, անկեղծ հատկապես այն ժողովրդի հետ, որին ուզում եք այդ օգնությունը ցույց տալ, և նրանց հետ մասնակից դառնալ այդ բոլոր ծրագրերին»:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...