16:05 25.05.2022
«ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը կքննարկվի հունիսի 10-ին` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ կայքից՝ որոշումն ընդունվել է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ին հրավիրած արտահերթ նիստում: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ հարցը հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Հանձնաժողովը քննարկել է նաև Բյուջետային գրասենյակի հաշվետվությունը` 2022 թ. առաջին եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում Բյուջետային գրասենյակը ստացել է 37 հարցում, որից 15-ը` պատգամավորներից, 5-ը` խմբակցություններից, 17-ը` մշտական հանձնաժողովներից:
Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել և ՀՀ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներին տրամադրվել է 117 տեսակի համեմատական վերլուծություններով տեղեկանք: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ՀՀ պետական բյուջեների հարկային եկամուտներին, ծախսերին, ՀՀ պետական պարտքին և սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշներին: Որպես նոր տեղեկատվություն` ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված միջոցների և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վերաբերյալ ինֆոգրաֆիկ պատկերներով վերլուծական տեղեկանքներ են պատրաստվել ու տրամադրվել շահառուներին:
Գագիկ Բարսեղյանի խոսքերով` Բյուջետային գրասենյակի աշխատակազմը ներգրավված է պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ. բարեփոխումների ռազմավարության իրագործման և մոնիթորինգի գործընթացում:
Այլ երկրների բյուջետային գրասենյակների հետ համագործակցության շրջանակում «Միջազգային հանրապետական ինստիտուտի» աջակցությամբ Բյուջետային գրասենյակը սկսել է համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի հետ. մարտի 15-ին և 30-ին ԱԺ և ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակների միջև տեղի են ունեցել հեռավար քննարկումներ: Ներկայացվել է երկու գրասենյակների գործունեության շրջանակը: Հայ գործընկերներն առավել մանրամասն ծանոթացել են ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի կողմից մատուցված ծառայություններին:
Զեկուցողը տեղեկացրել է, որ համագործակցելու հեռանկարների վերաբերյալ հեռավար քննարկումներ են եղել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անկախ ֆինանսական ինստիտուտների ցանցի պատասխանատուների հետ: Պայմանավորվածություն կա հեռավար քննարկում կազմակերպել Իռլանդիայի խորհրդարանական բյուջետային գրասենյակի հետ:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել Բյուջետային գրասենյակի աշխատանքը: Նա առաջարկել է ակտիվացնել և էականորեն մեծացնել աշխատանքների ծավալը` հիմնավորված ավելացնելով մասնագիտացում ունեցող փորձագետների հաստիքներ: Գևորգ Պապոյանը նաև կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը: Անդրադառնալով Ավստրիա կատարած վերջին այցելությանը` նա նշել է, որ տվյալ երկրի փորձն ու հետաքրքիր գաղափարները կարելի է կիրառել նաև Հայաստանում: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է գույքագրել առկա խնդիրների, հարցերի շրջանակը և որոշակի եզրակացության հանգելով` պատշաճ նախապատրաստվել աշնանային նստաշրջանին:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...