Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում դատավարության ընթացքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում դատավարության ընթացքից

16:03 22.02.2018

«Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպանության կողմը բազմիցս և միշտ հետևողականորեն հայտարարել է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար, քաղաքական հալածանք, դա եղել է պաշտպանության կողմի անփոփոխ և հետևողական դիրքորոշումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Նրա խոսքով՝ ասուլիսին եկել էր խոսելու այն մասին, որ Սեֆիլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և ընթացող դատավարությունը քաղաքական տարրեր են իրենց մեջ պարունակում: 

«Մենք ուզում ենք կոնկրետ փաստերով ցույց տալ, թե ինչպես է կարվել Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործը: Ուրեմն տիկին Սյուզանը խոսեց Սմբատ Գալոյան անունով երիտասարդի մասին, ես ասեմ, որ նա առանցքային անձ է Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի մեջ, որովհետև նա այն անձն է, ով ցուցմունք է տվել նախաքննության ընթացքում և պնդել է, որ իբր ինքը հանդիսացել է Ժիրայր Սեֆիլյանի կողմից, այպես ասած, կազմավորված խմբերից մեկի անդամ, թեպետ ընդունել է, որ երբևէ Ժիրայր Սեֆիլյանին չի ճանաչել, անձամբ չի հանդիպել և իր ցուցմունքում նշել է, որ, իր տեղեկություններով, եղել են շուրջ 300 անձինք տարբեր խմբերի անդամակցած, որոնք պետք է ինչ-ինչ զինված գործողություններ իրականացնեին: Հիմա տիկին Սյուզանը բացահայտեց, որ 2016 թվականի դեկտեմբեր ամսին այդ անձը մոտեցել է իրեն և Ալեք Ենիգոմշյանին, ներկայացել է, որ կան 300 հոգի զինված մարդիկ, ովքեր պատրաստ են գործողություն իրականացնել, ուղղակի սպասում են հրահանգի: Մենք, ի սկզբանե, պնդել ենք, հայտարարել ենք, որ Սմբատ Գալոյանը գործուղղված գործակալ է և նրա ցուցմունքներն իրականության հետ որևէ աղերս ունենալ չեն կարող: Ես ընդամենը Սմբատ Գալոյանի մասով հավելեմ նաև, որ դատարանն այդպես էլ հրաժարվեց նրան հրավիրել դատարան և Ժիրայր Սեֆիլյանին ու նրա պաշտպաններին հնարավորություն տալ այդ անձին հարցեր ուղղելու»,-ասել է փաստաբանը: 

Նա պատմեց նաև, որ քրեական գործում առկա է զենքերի ցուցակ պարունակող մի փաստաթուղթ, ինչպես նաև առկա են կոնկրետ անձանց անուններ.

«Օրինակ՝ գրված է «Պավլեին տված զենքերը», ինչ-որ «Բադարա Կարենին» և այլն, «Ժանային թողածը»: Հիմա մեղադրանքի կողմը սա ներկայացնում է իբրև ապացույց: Ես մի քիչ շեղվեմ և հիշեցնեմ, որ Ժիրայր Սեֆիլյանին երեք մեղադրանք է առաջադրված, այսինքն՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն, հրազենի և ռազմամթերքի, այսպես ասած, ապօրինի շրջանառություն, ինչպես նաև ամենավերջում, երբ նախաքննության ավարտի մասին պետք է հայտարարվեր, հենց նույն օրը նաև նոր մեղադրանք ավելացվեց՝ շենքեր շինություններ գրավելու փորձ»,-նշել է Մուշեղ Շուշանյանը:

Ըստ նրա՝ այդ փաստաթուղթը մեղադրանքի կողմը դատախազները ներկայացնում են որպես ապացույց, որ զանգվածային անկարգությունների ժամանակ պետք է նաև հրազեն կիրառվեր:

«Քրեական հետապնդումը լիովին շինծու է և մեղադրանքի հիմքում ընկած են բացարձակապես կեղծ ապացույցներ: Ո՛չ Սմբատ Գալոյանն է տվել իրականությանը համապատասխանող արժանահավատ ցուցմունքներ, ո՛չ էլ, ասենք, մյուս ապացույցները, որոնք ընկած են մեղադրանքի հիմքում: Մասնավորապես, զանգվածային անկարգությունների նախապատրաստության մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների մասին ես ասեմ, որ Ժիրայր Սեֆիլյանի երկու հրապարակային ելույթներն են ընկած»,- հայտարարել է փաստաբանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP