15:56 26.05.2022
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հայտնում է, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում:
Փոխվարչապետի խոսքերով՝ համեմատելով 2019-2021 թվականներին իրականացված սուբվենցիայի ծրագրերի քանակը և կարևորը՝ դրանց արժեքները, 2022 թվականին համայնքների միավորումից հետո ներկայացված սուբվենցիայի նախնական հայտերի հետ, կարելի է արձանագրել, որ մարզերից աննախադեպ բարձր արժեքներով սուբվենցիայի ծրագրեր են ներկայացվում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել մարզերից ստացված սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ:
Արմավիրի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 6․2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 3,76 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 2,0 մլրդ դրամի,
2019 թվականին 768 մլն դրամի:
Արարատի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 13,63 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 2,27 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 2,56 մլրդ դրամի,
2019 թվականին 1,21 մլրդ դրամի:
Գեղարքունիքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 12,96 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 3,69 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 4,74 մլրդ դրամի,
2019 թվականին 4,438 մլրդ դրամի։
Կոտայքի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 11,43 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 6,39 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 2,28 մլրդ դրամի,
2019 թվականին 1,99 մլրդ դրամի:
Լոռու մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 8,814 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 2,8 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 2,9 մլրդ դրամի,
2019 թվականին 1,82 մլրդ դրամի:
Շիրակի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 7,62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 2,77 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 2,7 մլրդ դրամի,
2019 թվականին 1,8 մլրդ դրամի:
Վայոց ձորի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 3,17 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 1,137 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 1,03 մլրդ դրամի,
2019 թվականին 635 մլն դրամի:
Տավուշի մարզը համայնքների միավորումից հետո ներկայացրել է 4,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիայի ծրագիր, երբ՝
2021-ին՝ 1,31 մլրդ դրամի,
2020 թվականին՝ 2,29 մլրդ դրամի,
2019 թվականին 1,48 մլն դրամի:
Փոխվարչապետն արձանագրել է, որ համայնքների միավորման պետության քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ է ընթանում։
21:37 19.07.2025
Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՀուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում […] ...
21:26 19.07.2025
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՀուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի […] ...
21:17 19.07.2025
Վիետնամում զբոսանավի խորտակման զոհերի թիվը հասել է 34-իՎիետնամի հյուսիսում, Հարավչինական ծովում, Հալոնգի ծոցում զբոսաշրջային նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, հաղորդել է Վիետնամի լրատվական գործակալությունը (VNA): Նշվում է, որ փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 34 մարմին, 10 մարդ փրկվել է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հալոնգի ծոցում զբոսանավ է շրջվել ուժեղ անձրևի և քամիների հետևանքով: Զբոսանավում եղել է 53 մարդ՝ […] ...
21:00 19.07.2025
Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանիցՄուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...
20:50 19.07.2025
Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունըԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...
20:40 19.07.2025
Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...