Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.04 oC

Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը. նա եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

14:05 17.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: Դեպքի վայրում վարորդն ասել է, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա, և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը, սակայն տեղի ունեցած վթարի պատճառով չի հասցրել տեսնել ընկերուհուն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներ

19:30 17.05.2025

Մեդվեդևը նախազգուշացրել է, որ Ուկրաինայի բանակցությունները ձախողվելու դեպքում կլինեն հետևանքներ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են մարտերի դադարեցմանը, և եթե դրանք ձախողվեն, կարող են հանգեցնել հակամարտության «ավելի սարսափելի փուլի»՝ նոր սպառազինություններով և նոր մասնակիցներով։ «Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են դնում բանակցությունների մասին, պետք է հիշեն մի պարզ բան. խաղաղ բանակցություններն ինքնին միշտ չէ, […] ...

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

19:17 17.05.2025

Ռումինիայի ընդդիմությունը իշխանություններին խնդրում է դադարեցնել միջամտությունը ընտրություններին

Ընդդիմադիր «Ռումինացիների միավորման դաշինքը» (AUR), որի առաջնորդ Ջորջ Սիմիոնը հավակնում է Ռումինիայի նախագահի պաշտոնին, խնդրում է ՆԳՆ-ին, ԱԳՆ-ին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Մոլդովայի իշխանությունների միջամտությունը ռումինական պետության ղեկավարի ընտրության գործընթացին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Մայիսի 4-ին Ռումինիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում Սիմիոնը զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով ձայների […] ...

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

19:05 17.05.2025

Արաբական լիգայի գագաթնաժողովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի տարածքի վրա։ Այս մասին ասվում է Բաղդադում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որից հատվածներ մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ «Արաբական լիգայի երկրները դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի վրա շարունակվող հարձակումները»,- ասվում է տեքստում։ Գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատել են իրենց «աջակցությունը սիրիական տարածքի միասնությանը» և […] ...

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

18:53 17.05.2025

Արաբական երկրների լիգայի երկրները կոչ են արել դադարեցնել կրակը Գազայում

Բաղդադում 34-րդ գագաթնաժողովից հետո Արաբական երկրների լիգայի ղեկավարները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և վերսկսել այնտեղ մարդասիրական օգնության առաքումը: Փաստաթղթից հատվածներ է տարածել իրաքյան INA լրատվական գործակալությունը։ «Մենք վճռականորեն մերժում ենք պաղեստինցիներին բռնի տեղահանելու փորձերը և կարծում ենք, որ մարդասիրական օգնությունը պետք է շտապ հասցնել Գազա: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը […] ...

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

18:42 17.05.2025

Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Փեզեշքիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն ​​սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

18:30 17.05.2025

Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...

BACK_TO_TOP